ԵԱՀԿ-ը ձգտում է լուրջ առաջընթացի հասնել ԼՂ-ի հարցում. ԵԱՀԿ ԽՎ նախագահ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն Լիսաբոնյան, Մադրիդյան սկզբունքներ, ՄԱԿ-ի բանաձևեր ու համապատասխան փաստաթղթեր, որոնք ընդունվել են միջազգային այլ կառույցների կողմից:
Այս մասին այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը, ով Ադրբեջան է ժամանել երեկ: Նա հայտարարել է որ ԵԱՀԿ-ն աջակցում է այդ սկզբունքներին ու ձգտում է դրանց հիման վրա աջակցել հակամարտության կարգավորմանը:
Կրիվոկապիչն ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ ձգտում են ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և գտնել հակամարտության կարգավորման ուղիները. «Ներկայումս մենք ԵԱՀԿ գործող նախագահի հետ ձգտում ենք լուրջ առաջընթացի հասնել Մինսկի խմբի գործունեությունում:
Մենք ցանկանում ենք վերջապես հասնել լուրջ հաջողությունների, քանի որ Ուկրաինայի վերջին դեպքերը ցույց տվեցին, որ անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունները»: