Միայն «քաղցր» հուշեր. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Ինչ հետք կթողնի Տիգրան Սարգսյանը հայ հանրության հիշողության մեջ։ Նա վարչապետ նշանակվեց 2008 թվականի մարտի 1-ի արյունահեղությունից հետո։ Ավելի ճիշտ՝ արյունահեղության արդյունքում, որովհետև, եթե մարտի մեկին խաղաղ ցուցարարներին չգնդակահարեին, ապա Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակելու հնարավորություն չէր ստանա երբևէ, և Տիգրան Սարգսյանն էլ, բնականաբար, չէր ղառնա վարչապետ։ Ինչևէ։

Տիգրան Սարգսյանը դարձավ վարչապետ և ետ չմնալով իր շեֆից՝ Սերժ Սարգսյանից, աոաջ քաշեց «գիգանտ» ծրագրեր։ Այսօր արդեն դժվար է հիշել այդ ծրագրերը մեկ առ մեկ. բայց փորձենք թվարկել։ Նա հայտարարեց, թե Դիլիջանը դառնալու է համաշխարհային Ֆինանսական կենտրոն, Գյումրին՝ մշակույթի, Զերմուկը՝ զբոսաշրջության, Գորիսը՝… մի խոսքով, պետք է կառուցվի «Հայկական աշխարհ»։ Հետո առաջ եկան ավելի «կոնկրետ» ծրագրեր. Իրան-Հայաստան երկաթուղի, նոր ատոմակայան, Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշար, նավթավերամշակման գործարան, Մեղրի ՀԷԿ, բարձրավոլտ գծեր…։

Դրանցից ոչ մեկը չիրականացավ բնականաբար։ Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու «ծրագրի» անվան տակ այնտեղ ծախսվեց 150 միլիոն դոլար, կառուցվեց մի շենք, որտեղ հիմա մեկ-մեկ ԿԲ-ի խորհրդի նիստերն են անցկացվում, զբոսաշրջության կենտրոն դառնալու ճանապարհը ավարտվեց բյուջեի հաշվին 300 հազար դոլարանոց երկու՝ զուգարան գնելով ու պրծավ։ Վերջին մեկ-երկու տարիներին այղ «ծրագրերից» մի քանիսի մասին էլ ընդհանրապես չեն խոսում։

Փոխարենը ոչ ոք չի մոռացել Տիգրան Սարգսյանի կանխատեսումը Հայաստանի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության մասին՝ ինչքան քիչ խոսենք ճգնաժամի մասին, այնքան մեծ է հավանականությունը, որ այն մեզ կշրջանցի։ Չշրջանցեց և 2009-ին Հայաստանը արձանագրեց աշխարհում ամենամեծ տնտեսական անկումներից մեկը՝ 14.8 տոկոս։ Բայց դրան զուգահեռ Հայաստանի արտաքին պարտքը եռապատկվեց, աղքատների թիվն էլ աճեց 1.5 անգամ։ Չշրջանցած ճգնաժամին ինչ-որ կերպ դիմակայելու և կորուստները նվազագույնի հասցնելու փոխարեն Տիգրան Սարգսյանի կառավարությունը կենտրոնացավ սեփական PR-ի վրա և ամիսներ շարունակ տնտեսության և դրամի կայունության պատրանք ստեղծելու նպատակով երկրի արտաքին պահուստներից 700 միլիոն դոլար փոշիացրեց, բայց ի վերջո՝ 2009-ի մարտի 3-ին, դրամը փլուզվեց ու մարդիկ մեկ օրվա մեջ կորցրեցին իրենց պահած դրամական միջոցների 20-25 տոկոսը։

Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք արտագաղթը հասավ ահռելի չափերի։ 200-300 հազար մարդ լքեց Հայաստանը անվերադարձ։ Ընդ որում՝ բավական երկար ժամանակ Տ.Սարգսյանի կառավարությունը հերքում էր, որ արտագաղթ կա։ Տնտեսության մրցունակության բարձրացման, տնտեսական մրցակցության խորացման, կոռուպցիայի դեմ պայքարի և նմանատիպ բարձրագոչ հայտարարությունների համազարկների ներքո Հայաստանում կոռուպցիան էլ ավելի խորացավ, օլիգարխները էլ ավելի կենտրոնացրեցին իրենց ձեռքում մեր տնտեսությանը։

… Հետո պայթեց օֆշորային հայտնի սկանդալը։ Եթե նույնիսկ դրա հետ Տիգրան Սարգսյանը, ինչպես ինքն է պնդում, կապ չունի, ապա փաստ է. որ օֆշորային ընկերությունները Հայաստանում սկսեցին էլ ավելի ընդարձակ զործունեության ծավալել։ Անձամբ Տիգրան Սարգսյանի «ջանքերի» շնորհիվ «Նաիրիտը» բառացիորեն հոշոտվեց օֆշորային ընկերությունների կողմից։ Հենց Տ. Սարգսյանի կառավարության օրոք Հայաստանում մարդկանցից փող կլպելու գործում սկսեցին լայնորեն կիրառվել տեղեկատվական տեխնոլոգիաները։ Երթևեկության կանոնների տեսախցիկներով արձանագրված խախտումների համար տուգանքները ՀՀ-ում 12 անգամ ավելի բարձր են քան, օրինակ, Գերմանիայամ (հաշվի առած միջին աշխատավարձը)։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս