Պապոյանը մեկնում է Շվեյցարիա՝ «ներդրումների խթանման» համաժողովին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն։ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ նա 2026 թվականի նոյեմբերի 9-11-ը կգտնվի Ժնևում՝ մասնակցելու Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովին։

Շվեյցարիա կատարելիք այցի ծախսերը կփակվեն 2026 թվականի պետական բյուջեով էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ վերադարձից հետո նախարարը եռօրյա ժամկետում կներկայացնի հաշվետվություն։

Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովը (30th WAIPA World Investment Conference – WIC 2026) տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 10-12-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Այն կազմակերպվում է Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի (WAIPA) կողմից։

Համաժողովի խորագիրն է՝ «Ներդրումների խթանում հանուն ընդհանուր բարգավաճման. տոկուն և կայուն» (Promoting Investment for Shared Prosperity: Resilient and Sustainable):

Կարդացեք նաև

Հատկապես այս փուլում, երբ Հայաստանում խոշոր ներդրողների՝ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մեկնարկել են իրավական գործընթացներ, և երբ սեփականության իրավունքն է դարձել սակարկման առարկա, նման խորագրի ներքո Պապոյանի մասնակցությունը միջոցառմանն ավելի ցայտուն է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30