Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 18։00-ին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթ է նախատեսված՝ մինչև նրա կալանավայր՝ Ազգային Անվտանգության ծառայության մեկուսարան, որտեղ, ի դեպ, այս պահին կալանքի տակ են պահվում նաև Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականները՝ Բագրատ և Միքայել սրբազանները։
«Դա ժողովրդի այն քանակը չէր, որը պետք է պաշտպաներ իր եկեղեցին, այն պարագայում, որ զանգերը հնչեցին: Դա եղել է մի անգամ 1918թ., երբ թուրքն էր յաթաղանով հարձակվել և այս փոքրիկ Հայաստանն էր ուզում գրավել, և մեկ դարից ավելի անց, արդեն սեփական իշխանություններից պաշտպանվելու համար եկեղեցին կոչ արեց, և մենք տեսանք՝ ժողովրդի որ հատվածն էր դրսում՝ պաշտպանելու իր եկեղեցին»,- շեշտեց նա:
Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ԼՂ հակամարտության հարցով խաղաղության համաժողով կազմակերպելու մասին բանաձևի ընդունումից հետո մայիսի 26-ին իր գործունեությունն է մեկնարկել 19 պատգամավորներից բաղկացած «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» հանձնախումբը։
Շվեյցարիայում անցկացվող «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին հույս է ներշնչում, որ Արցախի հարցը միջազգային հարթակներում օրակարգային է մնում:
Եթե տարվում է աշխատանք, նույնիսկ ոչ իշխանական խողովակներով, անհնար է, որ այն արդյունք չգրանցի:
«Մինչ իրենց հավաքական վերադարձն Արցախ՝ արցախցիները պահանջում են արժանապատիվ կեցության հնարավորություն ՀՀ-ում: Սա վերաբերում է և՛ սոցիալական խնդիրներին, և՛ մեր հիմնական պահանջին՝ վերադառնալ և մեր իրավունքն իրացնել: Երրորդ պահանջը գերեվարված, պատանդառված մեր հայրենակիցների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքներ տանելու պահանջն է»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել՝ սեփական իշխանությունը երկարացնելու և Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար:
«Ես այդ թեմայի հետ առաջին անգամ եմ առնչվում, ինձ չի ասել այդպիսի թեմա, որ ես ինչ-որ ձևով ռեակցիա տայի: Բայց մյուս կողմից, եթե չեմ սխալվում, այդ թեմայի վերաբերյալ իմ հրապարակային դիրքորոշումն արտահայտել եմ»,- պատասխանեց Փաշինյանը:
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ եթե միջազգային հարաբերությունների մակարդակով ատամներդ քաշես և ասես՝ ես ուզում եմ խաղաղ ապրել, քեզ կտրորեն, կանցնեն, որովհետև, ըստ նրա՝ պետությունների հզորությունը կամ հարգանքը պայմանավորված է ներքին ռեսուրսի ճիշտ օգտագործմամբ, քաղաքացիական իշխանության հզոր վերահսկողությամբ և դաշնակցային հարաբերություններով:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Թե ինչո՞ւ են գնացել այս գումարներ, ովքե՞ր են դրանք հանել և ի՞նչ նպատակներով, այլ հարց է։ Բայց փաստ է, որ Հայաստանից տեղի է ունենում ֆինանսական միջոցների ակտիվ արտահոսք։ Եվ դա ամենևին էլ միայն առևտրային նպատակով կատարվող փոխանցումներին չի վերաբերում։ Ակտիվացել են նաև ոչ առևտրային արտահոսքերը, ինչը նշանակում է, որ մարդիկ իրենց գումարները Հայաստանից դուրս են բերում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 10-ին Իգոր Խովաևը նույնպես այցելել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Զուգահեռաբար, նա եղել էր նաև Բաքվում և Իլհամ Ալիևի և այլ պատոնատար անձանց հետ:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ այսօր ՀՀԿ երիտթևի նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Շվեյցարիայի կողմից Socar-ի գործունեությունը դադարեցնելու խնդրանք-հորդորով: