«Սահմանների բացումը հանգեցնելու է նրան, որ դրանք անկարևոր են դառնալու»,- այս մասին այսօր «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ընթացքում ասաց գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Էլմար Բրոքը։
«Հայաստանը քաղաքական կամք չի տեսնում Ադրբեջանի կողմից՝ ստորագրելու խաղաղության համաձայնագրի համաձայնեցված մասը»,- այս մասին այսօր Վարշավայի Անվտանգության միջազգային համաժողովի՝ Հարավային Կովկասին նվիրված քննարկման ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Իսկ Տիգրան Աբրահամյանը հրավիրված համաժողովում նկատել է, որ պատերազմը պետությունն է վարում, և քանի որ դրան պատրաստ չենք եղել, ուստի, ըստ Աբրահամյանի, «առաջին փուլում, ճիշտ է, կխուսափեինք մարդկային և սպառազինության էական կորուստներից, բայց վերջնարդյունքում կունենայինք նույն իրավիճակը»:
«Մադրիդյան սկզբունքների տարբեր վարիացիաների արդյունքում առաջանում է այն ժառանգությունը, որը 2018թ.-ին առկա էր բանակցային սեղանին»,-այս մասին ՀՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ ներկայացնելով «Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմնական փուլերը 1994-2018թթ.» խորագրով զեկույցը։
«ԼՂՀ հռչակումը դարձավ այն մեկնակետը, որից սկսվում է Արցախի նորագույն պատմության նոր փուլը։ Քաղաքական այդ կարևոր որոշմանը հաջորդած առաջին քայլերով Արցախի հայությունը պետք է դրսևորեր ինքնուրույն պետական հաստատություններ ձևավորելու իր ունակությունը, ինչը լուրջ փորձություն էր»,- ՀՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» վերտառությամբ համաժողովի ընթացքում այս մասին ասաց ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, ներկայացնելով «ԼՂ Հանրապետության հռչակումը ԽՍՀՄ փլուզման համատեքստում (1991թ. սեպտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 10)» զեկույցը։
«Ժողովրդավարության մեջ խաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է»,- այս մասին այսօր հայ-ամերիկյան համաժողովի շրջանակում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության գծով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանը՝ անդրադառնալով օրերս Երևանի կենտրոնում ոստիկանության գործադրած բռնությանը խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենում «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը: Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից։
Այսօր Երևանում ընթացող դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունների և սկզբունքների մասին, հայտարարեց, որ տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնությունները պետք է տեղի ունենան երկրների սուվերենության, համաձայնության և փոխադարձության համաձայնության հիման վրա։
Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը շարունակում է բյուջեից հսկայական միջոցներ հատկացնել այս կամ այն համաժողովը կազմակերպելու համար, որոնց օգտակար գործողության գործակիցն ու Հայաստանի տնտեսությանը տված օգուտը մնում են օդից կախված, քանզի Հայաստանի տնտեսությունն առանց այդ համաժողովների էլ շարունակում է կախված մնալ Ռուստաստանից Հայաստան վերաարտահանումների, զբոսաշրջիկների և ռելոկանտների գեներացրած միջոցներից։
Սփյուռքում ձախողված ու աղմկահարույց մի քանի հանդիպումներից հետո Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այս անգամ որոշել է սփյուռքահայ երիտասարդներին բերել Հայաստան, վերապատրաստել ու ճանապարհել:
«2020 թվականի ծանր իրադարձությունները և պատերազմը ստիպեցին ևս մեկ անգամ խորհել կարևորագույն հարցերի շուրջ, թե ինչպիսի Հայաստան և հայություն ենք ուզում ունենալ»,- «Ապագա Հայկականը» առաջին համահայկական համաժողովին ասաց «Ապագա Հայկական» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ հավելելով, որ նախաձեռնությանն արդեն միացել է 110.000 հոգի՝ աշխարհի 108 երկրներից: