Ծպտունները դուրս եկա՞վ՝ Ադրբեջանում քննարկում էին՝ ինչպես են մեզ վերացնելու… Ես չեմ ուզում՝ երեխաներս մորթվեն, չեմ ուզում լցնեմ ինքնաթիռն ու մազապուրծ փախչեմ. Արման Աբովյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

 

Կարդացեք նաև

  • Այս իշխանություններն Արցախը հանձնեցին՝ ասելով՝ տանք, որ խաղաղություն լինի: Առանց Արցախ՝ խաղաղությունն անհնարին է։ Դա նույնն է, որ մարդն իր ոտքը կտրի, հետո փորձի արագ վազել։ Ստեղծում էին այնպիսի իրավիճակներ, որ մարդն ամեն ինչի պատրաստ լինի, միայն թե պատերազմ չլինի։ Բայց պատերազմից խուսափելուց վատ կոտորածն է, ինչը հիմա տեղի է ունենում Սիրիայում։ Դրանից խուսափելու միակ ձևը պատերազմի պատրաստ լինելն է։ Հիմա այս իշխանության առաջ դրված է Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տալը։ Տալու են, ասելով՝ միայն թե կռիվ չլինի։ Ես միշտ եմ ասել՝ տալու են ամեն ինչ, ինչը կարող է թեկուզ մի օրով ավելացնել իրենց իշխանության կյանքը։
  • Եթե Երևանում, Գյումրիում, Գորիսում, Վանաձորում, այլուր ապրող հայերին թվում է՝ Հայաստանի մի մասը զիջելով՝ կապահովեն մյուս մասերի անվտանգությունը, շտապեմ հիասթափեցնել իրենց։ Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ունի խնդիր՝ վերացնել Հյաաստանը՝ որպես էթնոքաղաքական միավոր։ Այս մտքին սատարում են անգլոսաքսոնական ու, փառք Աստծո, արդեն փլուզվող նեոլիբերալ աշխարհները։ 
  • ՀՀ այս իշխանությունը չի ուզում խոսել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լեյենի՝ անմիջապես պատերազմից հետո Բաքվում արած հայտարարությունների մասին՝ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, և ռուս-իրանական ազդեցությունը Հարավային Կովկասում պետք է չեզոքացվի, և էներգակիրներն անխափան հասնեն Եվրոպա։
  • Այս իշխանությունը մի ցեխ է, որ թուրքերն ու ադրբեջանցիները դրել են Հայաստանում, որպեսզի փաթեթավորի ադրբեջանական պահանջները։ Օրինակ՝ արտատարածքային Միջանցքի թեզը փաթեթավորում է կոմունիկացիաները բացելու թեզով, «Արևմտյան Ադրբեջանի» թեզը՝ «Իրական Հայաստանով»…
  • Ադրբեջանն ուզում է ՀՀ այս իշխանությունների հետ պայմանավորվել հետևյալ հարցերի շուրջ՝ հայը պետք է դադարի լինել հայ, և Հայաստանը երբեք չպիտի կարողանա ոտքի կանգնել, ուժեղանալ։ Ժողովո՛ւրդ, եթե սրա դեմը չառնենք, ու լինի նկարագրվածը, տեղի կունենա սպանդ։ Թուրքերին այլ բան չի մնա, քան ջարդի միջոցով մաքրել երբեմնի Հայաստան կոչված տարածքը՝ Թուրքիայի և Ադրբեջանի՝ իրար միանալու համար։
  • Եթե դու դիմադրողականության պոտենցիալ չունես, քեզ չեն պահելու։ Մեզ սրանք ասում են՝ եկեք չդիմադրենք, որ ապրենք։ Իսկ իրականությունն այն է, որ եթե դու չես դիմադրում, անխուսափելիորեն վերանում ես։ Եթե օրգանիզմը չի դիմադրում, հակամարմինները վիրուսի դեմ չեն աշխատում, օրգանիզմը դադարում է գոյություն ունենալ, ու էդ հիվանդության անունն էլ СПИД է։ Հենց այս պահին, երբ մենք սա քննարկում ենք այս տաղավարում, թուրքերը կոտորած են իրականացնում սիրիական Լաթաքիայում։ Երբ ես սա տեսնում եմ, իմ աչքի առաջ պատկերվում է Արցախի էթնիկ զտումը, ու, փառք Աստծո, որ արցախցիները կռվելով, պոստեր պահելով՝ ստեղծեցին մի իրավիճակ, որ այն, ինչ եղավ Լաթաքիայում, Արցախում չլինի։ Արցախցիները կարողացան անել այն, ինչ չարեց մեր իշխանությունը․ փրկեց Արցախի ժողովրդին մեր ու մանուկ մորթվելուց։

  • Ժողովուրդ ջան, խնդրում եմ հասկացեք՝ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ ուզում են ոչնչացնել՝ ոչ թե որովհետև մեզ սիրում կամ չեն սիրում, այլ՝ որովհետև մենք իրենց համար խոչընդոտ ենք։
  • Այս իշխանության խոսույթը քսերոքս է արված թուրքական խոսույթից։ Այն մարդիկ, ովքեր դիմադրում են դրան, անվանվում են ռևանշիստներ՝ թե՛ թուրք-ադրբեջանական, թե՛ հայկական կողմից։ Ես չեմ ուզում՝ երեխաներս մորթվեն, չեմ ուզում վերցնեմ, լցնեմ ինքնաթիռն ու մազապուրծ փախչեմ։ Օրեր առաջ Ադրբեջանում քննարկում եղավ այն մասին, թե ինչպես են մեզ վերացնելու․ այստեղից ծպտուն դուրս եկա՞վ։
  • Երբ ՀՀ ղեկավարությունը խոսում է Հայաստանի ժողովրդի մասին, դուք վստա՞հ եք, որ դրա մեջ չի մտցնում այն 300 000 ադրբեջանցիներին, որոնց ուզում են իբր «վերադարձնել» Հայաստան։ Ալիևի պահանջն է՝ բերել լցնել Հայաստանը, և սրանք այդ պահանջն էլ են կատարելու:
  • Ժողովուրդ, այս պահին Արցախում խաղաղություն է, մարդ չեն սպանում։ Երեխաներ են գնում դպրոց, բայց նրանք հայ չեն։ Հողն է մշակվում, բայց այդ մշակողը հայ չէ։ Նման խաղաղությո՞ւն եք ուզում:
  • Մորթվելուց փրկվելու միակ տարբերակը համարժեք պատասխան տալն է։ Թուրքը մի դեպքում չի սպանի, կզգուշանա՝ եթե համոզված լինի, որ համարժեք պատասխան է ստանալու։ 1915թ․ հայերին սպանդի տանելիս թուրքերն ասում էին՝ ձեզ տանում ենք անվտանգ տեղ։ Հիմա էլ ասում են՝ խաղաղություն ենք բերելու, թմրեցնում են, որ տանեն սպանդի։
  • Մարտի 17-ին Սիրիայի ներկայիս ղեկավար ահաբեկիչ Ահմեդ աշ-Շարաան (հայտնի է՝ որպես Ջուլիանի) գնալու է Եվրոպա, որ այնտեղ իրեն փող տան՝ ալավիների հետագա կոտորածը շարունակելու համար։ Ի պատիվ ամերիկացիների՝ Սիրիայում տեղի ունեցածի վերաբերյալ նրանց դիրքորոշումը շատ ավելի կոշտ էր, ասվում էր՝ չի՛ կարելի սպանել երեխաներին, չի կարելի վերացնել ազգեր։ Նույն կոշտ դիրքորոշումն ունեն ռուսները։ Այսօր Սիրիայում մի քանի հազար ալավիներ պատսպարվել են ռուսական ռազմաբազաներում։ Նույնիսկ Գազայում կոտորած իրականացրած Իսրայելն է սարսափած՝ ինչ է կատարվում Սիրիայում։ Չկա կոտորած միայն քրդաբնակ տարածքներում և ալավիաբնակ այն վայրերում, ուր զինված դիմադրություն կա բնակչության կողմից։

Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 9-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Սիրիայում տեղի ունեցող ջարդերը: 

«Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական ​​իսլամիստ ահաբեկիչների, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստների գործողությունները, որոնք վերջին օրերին Սիրիայի արևմուտքում մարդկանց են սպանել։ Միացյալ Նահանգները պաշտպանում է Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում՝ քրիստոնյաների, ալավիների և քրդերի համայնքները, և իր ցավակցությունն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին։ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր իրականացրել են սիրիական փոքրամասնությունների ներկայացուցիչների այս ջարդերը»,- ասվում էր ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։ 

Զավեշտալի էր ԵՄ հայտարարությունը Սիրիայում կատարվող ջարդերի կապակցությամբ: 

Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը, ասվում է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ: 

«ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է վերջերս տեղի ունեցած հարձակումները, որոնք ենթադրաբար կատարվել են Սիրիայի ափամերձ շրջաններում Ասադին աջակցող տարրերի կողմից՝ ժամանակավոր կառավարության ուժերի վրա, ինչպես նաև քաղաքացիական անձանց դեմ կատարված ցանկացած բռնություն: Քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն ցանկացած հանգամանքում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի»,- ասված էր հաղորդագրության մեջ:

ԵՄ-ն նաև կոչ է արել արտաքին ուժերին պահպանել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

  • Ինչո՞ւ կենսաբանական լաբորատորիաները հայտնվեցին ԱՄՆ տարածքից դուրս, որովհետև ԱՄՆ կառավարությունը որոշում կայացրեց՝ որոշ կենսաբանական փորձեր կարող են վտանգել ԱՄՆ ազգաբնակչության առողջությունը։ Դրա համար էլ հանեցին, բերեցին մեզ մոտ։ Այո՛, միանշանակ դրանք պետք է փակվեն։ Ես միանշանակ դրանց գործունեության մասին տեղեկություն չունեմ, բայց ունեմ տեղեկություն, որ ամեն տարի մենք հիվանդանում ենք եսիմինչ վիրուսներով։ Օտար երկրի լաբորատորիան այստեղ ի՞նչ է անում։ ՀՀ տարածքում ինչո՞ւ պիտի լինի այլ պետության կենսաբանական լաբորատորիա։ Հենց այս հարցի պատասխանը լինի, ամեն ինչ տեղը կընկնի։

Հիշեցնենք, դեռևս 2022թ. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներից կան Հայաստանում և Կենտրոնական Ասիայում: Ըստ ՏԱՍՍ-ի՝ Լավրովն ասել էր. «Նման լաբորատորիաներ կան Հայաստանում, Ղազախստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում։ Մենք այս երկրների հետ այդ խնդիրները քննարկում ենք երկկողմ հիմունքներով և ՀԱՊԿ-ի միջոցով»։

Լավրովը նաև ասել էր, որ Ռուսաստանը կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրեր է կնքել կամ նախատեսում է կնքել ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ։ Փաստաթղթերը ներառում են փոխադարձ տեղեկացում այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը յուրաքանչյուր երկրում։

«Այս հուշագրերը ենթադրում են փոխայցելություններ և ծանոթացում լաբորատորիաների գործունեությանը։ Բացի այդ, գրված է, որ կողմերից յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում ոչ մի երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչներ չպետք է լինեն»,- պարզաբանել է Լավրովը։

Ըստ հրապարակումների՝ կենսաբանական լաբորատորիաներ պահելու համար ԱՄՆ-ը հսկայական միջոցներ է ծախսում։ Օրինակ, Ուկրաինայում նրանք ծախսել են 200 մլն դոլար (Ուկրաինայում կենսալաբորատորիաների թիվը կազմել է ավելի քան 30 միավոր), Վրաստանում՝ ավելի քան 150 մլն դոլար, իսկ Ղազախստանում՝ ավելի քան 130 մլն դոլար։ Հայաստանում այդ լաբորատորիաներում ներդրվել է ավելի քան 25 մլն դոլար։ Դրանք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և հանրապետության այլ մարզերում: Օրինակ, «Համատեղ մասնակցության կենսաբանական ծրագրի» բյուջեն կազմել է 2,1 մլրդ դոլար և ֆինանսավորվել է ԱՄՆ Վտանգի նվազեցման գործակալության կողմից:

ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո բացահայտումներ եղան նաև լաբորատորիաների մասին. նշվում էր, որ դրանք ֆինանսավորվել են նաև USAID-ի (ՄԶԳ) կողմից

Ավելի վաղ Թրամփը ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որն իր հերթին՝ Կոնգրեսին տեղեկացրել էր արտաքին օգնության քաղաքականության վերանայման մասին։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ԱՄՆ ՄԶԳ-ն անվանել էր «հանցավոր կազմակերպություն», որը ժամանակն է, որ «մեռնի»։ X սոցցանցի իր առանձին գրառման մեջ նա հայտարարել էր, որ գործակալությունն «օձի բույն էր արմատական ձախակողմյան մարքսիստների համար, որոնք ատում են Ամերիկան»:

ԱՄՆ Առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդին լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ը Ամերիկյան միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի միջոցով ֆինանսավորել է Մայդան շարժումը 2014 թվականին:

«Միացյալ Նահանգները 5 միլիարդ դոլար է ծախսել Կիևում ցույցերի վրա, որոնք հանգեցրել են Ուկրաինայի առաջին անգամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության դեմ հեղաշրջմանը»,- ասել է նա:

Ավելի վաղ Քենեդին նշել էր, որ Ուկրաինայում գործում են ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ուղղված են էթնիկ կենսաբանական զենքի ստեղծմանը։

Թրամփը հայտարարել էր, որ «USAID-ը ղեկավարվել է արմատական ​​խելագարների կողմից»՝ փակելով նրանց տասնյակ գրասենյակները։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս