«Այս իշխանության խոսույթը քսերոքս է արված թուրքական խոսույթից։ Այն մարդիկ, ովքեր դիմադրում են դրան, անվանվում են ռևանշիստներ՝ թե՛ թուրք-ադրբեջանական, թե՛ հայկական կողմից։ Ես չեմ ուզում՝ երեխաներս մորթվեն, չեմ ուզում վերցնեմ, լցնեմ ինքնաթիռն ու մազապուրծ փախչեմ։ Օրեր առաջ՝ մարտի 10-ին, Ադրբեջանի Միլլի մեջլիսում թվով 4-րդ լսումները եղան, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին: Ադրբեջանում քննարկում եղավ այն մասին, թե ինչպես են մեզ վերացնելու․այստեղիցծպտունդուրսեկա՞վ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։
«Նիկոլ Փաշինյանն իր այդ հայտարարությամբ ազատ արձակեց Ադրբեջանի ձեռքերը՝ գնալ հանցագործությունների, էթնիկ զտման հիմքեր տվեց Ադրբեջանին։ Փաշինյանն իր ձախողված քաղաքականությունն արդարացնելու համար ամեն ինչ արել է և շարունակում է անել։ Ադրբեջանն Արցախում իրականացրել է էթնոցիդ, ցեղասպանությունը միայն կյանքից զրկելը չէ, Ադրբեջանը մեզ զրկել է նաև մեր հայրենիքից, մեր մշակութային հուշարձաններից»։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանելով այս հարցերին, հիշեցրեց՝ նախորդ տարի Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բազմիցս ասել է, որ Սիրիայում ամեն ինչ հանգիստ չի ընթանալու, քանի որ այն արդեն մասնատված է, և կան ուժեր, որոնք չեն ընդունում ներկայիս իշխանություններին։