Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, երբ երկիրը դադարի հետաքրքրել իրեն որպես ՌԴ-ի դեմ խոյահարող. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, պատասխանելով РИА Новости-ի հարցին, հայտարարել է, թե Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, երբ այն դադարի իրեն հետաքրքրել որպես «Ռուսաստանի դեմ խոյահարող»։

«Եվրամիությանը և ԱՄՆ-ին բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը։ Հենց Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես Ռուսաստանի դեմ խոյահարող, արևմտյան «հողմացույցներն» ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, կարծես դրանք երբեք չեն էլ եղել»,– ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կլքեն Հայաստանին, եթե երկիրը շարունակի Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը։

Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը Հայաստանում կհանգեցնի խոր ներքին ճգնաժամի, իսկ գուցեև ավելի վատ հետևանքների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31