Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Իվանովկա բնակավայրի նկատմամբ
Ռուսական բանակը Խարկովի մարզում վերահսկողություն է հաստատել Իվանովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Գործողությունն իրականացրել են «Հյուսիս» զորախմբավորման մարտիկները։
ՊՆ-ն ցույց է տվել, թե որ հատվածում է գտնվում բնակավայրը, և տեսանյութ է հրապարակել։
Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն օրվա ընթացքում հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար օգտագործվող լոգիստիկ կենտրոններին, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Վերովկա բնակավայրը:

