Հեշտացված ճանապարհը նշանակում է «Զանգեզուրի միջանցք». Իրանն Ադրբեջանին հեշտացված ճանապարհ չի տալիս. Սերգեյ Մելքոնյան

«Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը 168.amի խնդրանքով անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի այն հատվածին, որտեղ նա հավասարության նշան է դնում «Արևմտյան Հայաստանի» և «Արևմտյան Ադրբեջանի» միջև:

«Փաստացի սա նշանակում է, որ փորձում են Հայաստանը բերել այն ֆրեյմի մեջ, որ կա պատմական և կա իրական Հայաստան: Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանում այդ ֆրեյմով չեն ապրում, ավելին՝ իրենք ապրում են «պատմական Ադրբեջանի» ֆրեյմով, որը հակադրվում է իրական Հայաստանին:

Եթե Հայաստանը գնում է իրական Հայաստանի օրակարգով, Ադրբեջանն էլ դա պիտի անի»,- նշեց նա՝ հավելելով, որ երբ Հայաստանն ասում է՝ պատրաստ է Ադրբեջանի հետ առանց միջնորդների երկխոսության, հանդես է գալիս կամ գալու ավելի թույլ դիրքից:

«Երբ մենք ՌԴ միջնորդությամբ բանակցում էինք, այնտեղ նա առաջարկում էր սառեցնել Արցախի կարգավիճակը և թողել ապագա սերունդներին: Բայց հենց մենք դուրս եկանք այս եռակողմ ֆորմատից, Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում»,- ասաց փորձագետը:

Կարդացեք նաև

Սերգեյ Մելքոնյանի դիտարկմամբ, Հայաստանը չի փորձում բարձրացնել Իրանի հետ իր համագործակցության մակարդակը, ինչն անում է Ադրբեջանը՝ երկկողմ զորավարժություններից մինչև ռազմական, ռազմատեխնիկական պայմանագրի ստորագրում:

«Հայաստանը նշված քայլից խուսափում է, որովհետև վախենում է Արևմուտքի բացասական ռեակցիայից: Եվ երբ մենք մտնում ենք երկկողմ բանակցությունների մեջ, մենք նաև Իրանի հետ ենք խնդիր ունենում:

Օրինակ, Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի համար ճանապարհ բացել նույն պայմաններով, ինչ Իրանն է բացել, հետո գալիս, ասում են՝ պատրաստ ենք ադրբեջանցիներին տալ ավելի հեշտացված ճանապարհ, բայց Իրանը չի տալիս հեշտացված ճանապարհ: Հեշտացված ճանապարհը նշանակում է «Զանգեզուրի միջանցք»»,- մանրամասնեց Սերգեյ Մելքոնյանը և այս համատեքստում հավելեց, որ եթե Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, պետք է պատրաստ լինի Իրանի դեմ գործիք դառնալուն:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս