«Դավաճանության հետ գործ ունենք». Հրանտ Բագրատյան

«Մենք պիտի շտապենք, ժողովուրդ,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ նախկին վարչապետ, շարժման անդամ Հրանտ Բագրատյանը, ապա անդրադառնալով ՊՆ ստորաբաժանումներն ԱԱԾ սահմանապահ զորքերով փոխարինելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց,- Ինքը պրոբլեմ ունի: Երբ Ադրբեջանը գալիս է, Ալիևը պահանջում է՝ դիմացս ուժ մի դիր: Իսկ ինքը երբ զինվորներին ասում է՝ իջեք, ոմանք չեն իջնում, իսկ ԱԱԾ-ն կիջնի: Այստեղ տարբերակ չկա. մաքուր դավաճանության հետ գործ ունենք, պայմանավորվածության հետ»:

Հրանտ Բագրատյանը դիտարկումներ արեց նաև Տեղ գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նկատելով, որ կատարվածը դավաճանություն է, որը շարունակվելու է:

«Կա մի վեճ. ադրբեջանցիներն ասում են՝ ռուս խաղաղապահներ, մենք պետք է պոստ դնենք-ստուգենք դեպի Ար ցախ գնացող բեռները, զենք չմտնի: Ռուսներն ասում են՝ այդ դեպքում սա միջանցք չէ: Հայաստանը, պարզվում է, կողմ է, որ էնտեղ պոստ լինի. ասում է՝ Ալիև, քանի որ ռուսները չեն թողնում կորիդորը դնենք հենց կորիդորում, եկեք դուք մինչև կորիդորը՝ եկեք Կոռնիձորի հողերը գրավեք, և հիմա այնտեղ ադրբեջանական պոստ է:

Եթե մենք այսքան բան չենք հասկանում, մենք մեզ ավանակի տեղ ենք դնում»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս