«Փաշինյան, դու կարող ես բերել պատերազմ մեր գլխին այնպես, ինչպես 2020 թվականին բերեցիր։ Փաշինյանն է արագացրել այդ պատերազմը՝ իր ապիկար դիվանագիտությամբ, որովհետև դարձյալ հույսը դրել էր այլընտրանքների վրա և իրեն դրել գժի տեղ»,- խոսքը եզրափակեց Մարտիրոսյանը։
Ռուսաստանը Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից ելքի սկիզբ։
Հայաստանի այս իշխանությունը մեր երկրի ռազմավարական դիրքերը հանձնելով Ադրբեջանի վերահսկողությանը՝ պայմաններ է ստեղծել թուրք-ադրբեջանական տանդեմի պլանների իրագործման համար. իսկ պլանը հայկական գործոնի ոչնչացումն է։
Վերջինս Բաքվի բռնապետի կողմից Հայաստանի հասցեին սպառնալիքների հերթական փաթեթը որակեց որպես Հայաստանին ներկայացված վերջնագիր՝ ընդգծելով՝ ցավալիորեն, Հայաստանի իշխանությունն ու Ադրբեջանի իշխանությունը Հայաստանը ոչնչացնելու հարցում աշխատում են սինխրոն։
«Ասում են՝ ի՞նչ ենք ավերել. իսկ ի՞նչ չեն ավերել. ո՞ւր է մեր անվտանգությունը, եթե այդ անվտանգությունը կա, ինչո՞վ է պայմանավորված, որ միակողմանի զիջումներով բավարարում են թուրք-ադրբեջանական օրակարգերը, եթե այդ անվտանգությունը չկա, ուրեմն իշխանություն չկա. կրկնում եմ՝ եթե կա՝ ինչո՞ւ են բավարարվում թուրք-ադրբեջանական պահանջները՝ հիթ-շքերթներով»։
Թեև Հայաստանի դե ֆակտո ղեկավարն անընդհատ հայտարարում է, թե Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» 90 տոկոսը համաձայնեցված է, սակայն պաշտոնական Բաքուն շարունակում է Հայաստանի առջև դնել նորանոր ծանր պահանջներ՝ աղետի առաջ կանգնեցնելով Հայաստանին. հերթական պահանջով Ադրբեջանի նախագահը պահանջում է, որ Հայաստանի ղեկավարը բանակցություններ վարի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարի հետ։
«Հարցի հասցեատերը ես չեմ, մենք որևէ շփումից չենք խուսափում, բայց թե ում է համարում անկողմնակալ, չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել, որ դա ռուսական կողմն է, չեմ կարծում, որ Ադրբեջանը ռուսական կողմին անաչառ է համարում, այդ փաստերից մեկը ռուսական զորքի՝ դեռ Ադրբեջանում մնալու փաստն է։ Չեմ կարծում՝ Բաքվին պետք է միտք վերագրել առ այն, որ ռուսական կողմն անաչառ կողմն է»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
«Մենք պիտի շտապենք, ժողովուրդ,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ նախկին վարչապետ, շարժման անդամ Հրանտ Բագրատյանը, ապա անդրադառնալով ՊՆ ստորաբաժանումներն ԱԱԾ սահմանապահ զորքերով փոխարինելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց,- Ինքը պրոբլեմ ունի: Երբ Ադրբեջանը գալիս է, Ալիևը պահանջում է՝ դիմացս ուժ մի դիր: Իսկ ինքը երբ զինվորներին ասում է՝ իջեք, ոմանք չեն իջնում, իսկ ԱԱԾ-ն կիջնի: Այստեղ տարբերակ չկա. մաքուր դավաճանության հետ գործ ունենք, պայմանավորվածության հետ»:
Արցախը ծախած իշխանությունը՝ հերթական անգամ Շուշիի հանձնման մեղավորների փնտրտուքով ցանկանում է ընդամենը ինքնամաքրվել, ուստի Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար և Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։