Վիբրացիոն սենսորի տատանումների շնորհիվ հնարավոր կլինի հասկանալ՝ փլատակներում մարդ կա՞, թե՞ ոչ, կամուրջը մաշվա՞ծ է, թե՞ ոչ

«Սթարմուս VI» միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-ից սկսվել և մինչև սեպտեմբերի 11-ն Ազատության հրապարակում շարունակվելու է Science Camp ծրագիրը (Գիտության ճամբար):

Բազմաթիվ գիտական տաղավարներից մեկում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտն էր, որտեղ ներկայացված էին գերզգայուն սենսորներ:

«Վիբրացիոն և ակուստիկ սենսոր, մագնիսական զունդ է ներկայացված: Վերջինը հնարավորություն է տալիս դաշտը սենսորի մակերեսից ձգել մինչև 30սմ և, արդյունքում, հեռահար այս կամ այն նյութը հետազոտել, դեֆեկտները հայտնաբերել, որոշակի փոփոխություններ, անհամասեռություն և այլն: Լինի կենսաբանական հյուսվածք, կենդանի օրգանիզմ թե ոչ շնչառական որևէ օբյեկտ, որտեղ կարող է անտեսանելի ճաք լինել, անցք և այլն:

Կարդացեք նաև

Իսկ վիբրացիոն և ակուստիկ սենսորը հնարավորություն է տալիս տարբեր հետազոտություններ կազմակերպել, կամուրջների, շենքերի հոգնածությունը որոշել: Քանի որ վիբրացիոն սենսոր է, տատանումների շնորհիվ կհասկանան, որ եթե մաշվել է կամուրջը՝ վերանորոգեն, որպեսզի թույլ չտան, որ քանդվի, զոհեր լինեն և այլն: Քանի որ զգայուն սենսոր է, երկրաշարժի կամ նման այլ իրավիճակներում, երբ հարկավոր է մարդկանց կյանքեր փրկել, սենսորի միջոցով կկարողանանք հասկանալ՝ փլատակներում մարդ կա՞, թե՞ ոչ: Սենսորը մոտավորապես 10 րոպեում ցույց է տալիս նաև մարդու գլխի ուռուցքը, որը կարելի է հետազոտել, գալ եզրակացության: Սրանք դեռևս փորձարարական նմուշներ են»,- մեզ հետ զրույցում ասաց ինստիտուտի ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս