«Առանց իշխանության էլ ով պառակտվելու է, պառակտվում է». Սիսակ Գաբրիելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելայնն ընդգծում է, որ Հայաստանի գործող իշխանությունները որևէ քաղաքական ուժի պառակտելու խնդիր չունեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ այն հարցին, թե, ըստ մամուլում եղած որոշ հրապարակումների որոշ ուժեր  փորձում են պառակտել  ԲՀԿ-ն, որքանո՞վ է իշխանության մատը խառն այս գործում:

«Ես չգիտեմ, թե ԲՀԿ-ն ինչ է հայտարարել և ով է իրենց պառակտում: Եթե իրենք են նման բան հայտարարել, միգուցե իրենք էլ տեղյակ լինեն, թե ով է իրենց պառակտում: Ասեմ, որ իշխանությունը որևէ մեկին պառակտելու անհրաժեշտություն չունի: Առանց իշխանության էլ ով պառակտվելու է, պառակտվում է: Ժամանակի ընթացքում դա տեղի ունենում առանց իշխանության որևէ միջամտության»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս