COVID-19-ի համավարակն արագացրել է ավտոմեքենաների առցանց վաճառքների աճը. փորձագետ
COVID-19 կորոնավիրուսի համավարակն արագացրել է ավտոմեքենաների առցանց վաճառքների բաժնի աճը Ռուսաստանում. հուլիս ամսվա արդյունքներով՝ Համացանցի միջոցով վաճառքների ցուցանիշը գերազանցում է անցյալ տարվա մակարդակը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Autospot.ru ավտոմոբիլային առցանց-ագրեգատորի գլխավոր տնօրեն Դմիտրի Անդրեեւը:
«Առցանց վաճառքներն արդեն հունիսին վերականգնվել են 0,5 տոկոսով՝ 2019 թվականի հունիսի համեմատությամբ, իսկ հուլիսի արդյունքներով՝ դրանք միանգամայն ստույգ, էլ ավելի զգալիորեն գերազանցում են անցյալ տարվա մակարդակը: Աճին նպաստում է ինչպես նոր մեքենաներ ձեռք բերելիս աջակցության պետական ծրագրերի («ընտանեկան», «առաջին ավտոմեքենա» եւ այլն) երկարացումը եւ ընդլայնումը, այնպես էլ, բնականաբար, գնորդի հետաձգված պահանջարկը, որն առաջացել է այն պատճառով, որ ռուսաստանցի ավտոդիլլերները կարանտինի պատճառով ապրիլ-մայիսին չեն աշխատել, իսկ երկրի առանձին քաղաքներում դիլերական կենտրոններն ընդհանրապես բացվել են միայն հուլիսի ամսից»,-պատմել է փորձագետը:
Autospot.ru-ի տվյալներով՝ նոր ավտոմեքենաների ռուսաստանյան առցանց-վաճառքները 2020 թվականի առաջին կիսամյակում ավելի քիչ էին տուժել, քան օֆլայն վաճառքները: Դրա հետ մեկտեղ ագրեգատորի միջոցով 20 տոկոսով ավելի քիչ ավտոմեքենա է վաճառվել՝ 10,4 միլիարդ ռուբլուց ավելի գումարի շուրջ 6300 հատ: Ռուսաստանցիների շրջանում առավել շատ տարածված ավտոմոբիլային բրենդների թոփ-10-ի մեջ տեղ են գտել Kia-ն, Hyundai-ն, Skoda-ն, Renault-ը, Lada-ն, Mitsubishi-ն, Volkswagen-ը, Nissan-ը, ինչպես նաեւ Mazda-ն եւ BMW-ն: «Այո, դա 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ 20 տոկոսով ավելի պակաս է ինչպես որակական, այնպես էլ դրամական արտահայտությամբ, բայց նվազումն ավելի քիչ է եղել, քան ընդհանուր առմամբ շուկայում: Կարանտինի ժամանակաշրջանում, երբ ավտոսրահները փակ էին այցելուների համար, գնորդների համար առաջին պլանում են հայտնվել առավելապես առցանց ավտոմեքենա ընտրելն ու գնելը: