Բաժիններ՝

«Էս մեր արժեհամակարգի հարցն ա». բողոքի ակցիա՝ ԱԺ շենքի դիմաց

Ազգային ժողովն այսօր  վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի, կամ, ինչպես հայտնի է՝ «Լանզարոտեի կոնվենցիան»:

Կոնվենցիայի վավերացմանը դեմ մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում ԱԺ շենքի դիմաց՝ փորձելով ներս մտնող պատգամավորներին հայտնել իրենց մտահոգությունը ու հորդորել դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը:

«Էս մեր արժեհամակարգի հարցն ա: Ա՜-մոթ, ա-՜մոթ», ա՜-մոթ»,- ԱԺ-ի դիմաց գոռում էին քաղաքացիները:

Gepostet von Vahagn Chakhalyan, Javakhk am Sonntag, 10. Mai 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանին քաղաքացիներն ասացին, թե ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը պահանջում է չվավերացնել կոնվենցիան:

«ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը պահանջում ա միասեռականություն բառը չօրինականացնել որևիցե մի կոնվենցիայի անվան տակ: Սա ՀՀԿ-ի կողմից բերված կոնվենցիա է, որը մերժվել ա արդեն, Հայաստանի Հանրապետության  քաղաքացիները մերժել են, մերժել են բոլոր էդ վատ բաները»,- Վահե Ղալումյանի հետ զրույցում ասաց «Կամք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մեզ մանդատ է տվել, որ մենք Ազգային ժողովում որոշում կայացնենք: Ես միասեռականությունն օրինականացնող չեմ»,- ի պատասխան՝ նշեց Վահե Ղալումյանը:

Հավաքված քաղաքացիներն ԱԺ շենք մտնող պատգամավորների հետ զրույցում նաև մեկ այլ հարց առաջ քաշեցին: Խոսքը, ըստ նրանց, արտակարգ դրության պայմաններում կոնվենցիայի հապշտապ վավերացման գործընթացի մասին է:

«Ինչի՞ եք սենց շտապում: Արտակարգ դրության պայմաններում ժողովրդին տունը նստացրել եք, ինչի՞ եք շտապում: Սպասեք, արտակարգ դրությունից դուրս կգանք»,- ասացին քաղաքացիները, ինչին ի պատասխան՝ պատգամավոր Վահե Ղալումյանը նշեց, թե ԵԽ անդամ երկրներից 45-ն արդեն վավերացրել են Լանզարոտեի կոնվենցիան:

«Ուրեմն լսեք: Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ երկիր է: ԵԽ բոլոր անդամները վավերացրել են այդ կոնվենցիան: Ոչ մի երկիր չի հրաժարվել: Ես ինքս, քանի որ ԵԽԽՎ պատվիրակության անդամ եմ, շատ լավ տեսել եմ քննարկումները՝ կոնվենցիայի հետ կապված նաև: Բոլոր երկրները նշում են, որ դա գործիք ա մանկապղծությունն ավելի խիստ պատժելու համար: Մնացած բոլոր ձևակերպումների մասին, որոնց վերաբերյալ Դուք փորձում եք մտահոգություններ արտահայտել, դրանք որևէ ազդեցություն ու նշանակություն էս կոնվենցիայի մեջ ընդհանրապես չունեն»,- ակցիա իրականացնող քաղաքացիներին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Լանզարոտեի կոնվենցիան, որն ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին և ուժի մեջ է մտել 2010 թվականից, ստորագրել է ԵԽ անդամ՝ 47, վավերացրել՝ 45 երկիր: Այն դեռևս չեն վավերացրել Հայաստանն ու Իռլանդիան: Իռլանդիան կոնվենցիայի վավերացման գործընթացը սկսել է նախորդ տարվա վերջերից:

Նշենք նաև, որ այս կոնվենցիայում առկա կետերից մեկը  որոշ իրավաբանների, բժիշկների, քաղաքացիների համար բավականին խնդրահարույց է և վտանգավոր: Խոսքը կոնվենցիայի 6-րդ կետի մասին է, որով «յուրաքանչյուր կողմ  պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որպեսզի երեխաները ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով՝ պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում, և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»:

Հավելելենք նաև, որ 168.am-ի հետ զրույցում հարցին տիրապետող որոշ մասնագետներ, անդրադառնալով այն պնդմանը, թե Լանզարոտեի կոնվենցիայի վավերացմամբ՝ ենթադրվում է, որ պետք է խստացնել ներքին օրենսդրությունը, ասել էին, որ ՀՀ ներքին օրենսդրությամբ բավականին խիստ պատասխանատվություն է սահմանված երեխաներին սեռական շահագործման ենթարկողների կամ երեխաների նկատմամբ  սեռական բնույթի բռնություն կիրառողների համար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս