ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աշխատանքը՝ հայտարարելով, որ վերջինս կշարունակի ղեկավարել ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
ԹՐԻՓՓ-ի հետ կապված բյուջետավորված գումար չունենք. Ֆինանսների նախարար
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գումարը որքա՞ն է. Նախատեսել ենք 2 մլրդ դրամ. Մանուկյան-Հովհաննիսյան զրույցը
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ին անվանեց «եռապատերազմի կուսակցություն»՝ հայտարարելով, որ իշխանություններն իրենց հետ պատերազմի քամիներ են բերել Հայաստան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի։ Այս մասին նշվում է Սպիտակ տան պաշտոնական օրակարգում։
Արհեստական բանականության չիպերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան Nvidia ընկերությունը նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ տնօրենների խորհուրդը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե արդյոք ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը դարձել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների թիրախ։ Այս որոշումը հաջորդել է լրատվամիջոցների հրապարակմանը, ըստ որի՝ Հուանգը սերտ հարաբերություններ է ունեցել չինացի գործարար կնոջ հետ, որը տեղեկություններ է փոխանցել Պեկինին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ես չգիտեմ` ինչ է օգտագործել. ՄԻՊ-ը՝ երաժշտական դպրոցի տնօրենի տեսանյութի մասին
Նորվեգիայի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի՝ «Տրոմսյո» – «Բուդյո Գլիմտ» հանդիպումն ուղեկցվել է արտառոց միջադեպով։ Խաղի ընթացքում փլուզվել է հյուրերի երկրպագուների համար նախատեսված տրիբունայի հատվածներից մեկը, ինչի հետևանքով մարդիկ ընկել են ներքև։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը «Եռաբլուր»-ում լրագողների հետ զրույցում ասաց, որ խաղաղության օրակարգ փաստացի չկա, որովհետև յուրաքանչյուր փուլում կա ադրբեջանական պահանջ։
#ՀԻՄԱ. ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 2027 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. ՀՀ-Ի ԱՊԱԳԱՆ ՀԱՊԿ-ՈՒՄ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ». ՔՆՆԱՐԿՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Իշխանությունները մոլորեցնում են՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
#ՀԻՄԱ. ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ. #ՈՒՂԻՂ
Լեհաստանում այսօր մեկնարկում են Ուկրաինային աջակցել ցանկացող երկրների, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» առաջին համատեղ զորավարժությունները: Ֆրանսիայի զինված ուժերի հայտարարության համաձայն՝ դրանց կմասնակցի մոտ 2800 զինծառայող 11 երկրից: Զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 22-ը, հայտնում է Deutsche Welle-ն:
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Եգիպտոսում` Կահիրեից մոտ 76 կմ հարավ երկու մարդատար գնացքներ են բախվել, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ զոհվել է, 112-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։
Տասնյակ հազարավոր մարդիկ, կարմիր հագուստ հագած, նոյեմբերի 8-ին երթով անցել են Ամստերդամի փողոցներով՝ պահանջելով, որ Նիդեռլանդների կառավարությունն ավելի վճռական քայլեր ձեռնարկի Իսրայելի դեմ՝ կապված Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի գիշերը ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։
Մենակ հայերին են համոզում, որ արդեն խաղաղություն է. ամեն րոպե Ալիևը կարող էր հարձակվել. Զաքարյան
Երեկ՝ նոյմեբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Քոբեր – Թումանյան հատվածում, բախվել են «Ford Transit» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։
Հայաստանի համար ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց։ Այս մասին ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին, փոխանցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է՝ հաջորդ շաբաթ Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի (APEC) առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Իրանի պատերազմը դադարեցնելու և միջուկային զինաթափման հարցերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։
Կրակովի (Լեհաստան) Գլխավոր շուկայի հրապարակում հրաձգություն իրականացրած անձը այսօր առավոտյան մահացել է հիվանդանոցում։ Այդ մասին հայտնում է Մալոպոլսկի ոստիկանությունը։
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզուն․ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը։ Ենթադրաբար, թիրախավորվել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք «խոչընդոտում էին» ամերիկյան անօդաչու թռչող սարքերին հետախուզություն իրականացնել Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի օդային տարածքում։