Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Նոյեմբերի 10-ին Փաշինյանը կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին, հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը
Նոյեմբերի 6-ին Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում (Դարխան) տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ Ռուսաստանի և Մոնղոլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 105-ամյակի կապակցությամբ։
Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունները զարգանում են երկուստեք ձևավորված ամուր քաղաքական հանձնառության հիմքով և կոնկրետ ծրագրերով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ վատ եղանակի պատճառով երկրի մի շարք ավտոճանապարհային հատվածներում սահմանափակումներ են մտցվել։
Եվրոպական միությունը համակած զանգվածային բողոքի ցույցերի համապատկերին Բրյուսելում կայացավ, այսպես կոչված, 2026 թվականի ընդլայնման հարցերով գագաթնաժողովը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հետխորհրդային մի շարք այլ երկրների քաղաքական գործիչների մասնակցությամբ։
Նոյեմբերի 8-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է։ Նա Հրազդան քաղաքից էր։
Մեզ էլ կամք, ուժ և հետևողականություն՝ այս մարդկանց գործը շարունակելու, հայի առաքելությունը կիսատ չթողնելու և գաղափարական պայքարը տրամաբանական հանգրվանին հասցնելու համար:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել երկրի Ադանայի նահանգում։
Սա բացառիկ հնարավորություն է երկու երկրների համար՝ հաղթահարելու հակամարտության ծանր ժառանգությունը և իրապես խթանելու տարածաշրջանային գործակցությունը։ Խոսքն Արևելքին ու Արևմուտքին միտված ձևաչափի մասին է, որը չի սահմանափակվում միայն Կասպից ծովով ու Եվրոպայով․ մենք լուրջ հնարավորություններ ենք տեսնում նաև, օրինակ, Մերձավոր Արևելքի ուղղությամբ։
2027 թվականից Ռուսաստանի ութ տարածաշրջանում նախատեսում են արգելել օտարերկրյա քաղաքացիներին տաքսու վարորդ աշխատել։
Նոյեմբերի 6-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային գրասենյակի աղետների և հումանիտար արձագանքման բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կքննարկեն հակամարտության կարգավորման համաձայնագրի հիմքում դրվելիք սկզբունքները
Մալոպոլյան վոյեվոդության ոստիկանությունը հայտնել է շաբաթ օրը Կրակովի Շուկայի հրապարակում կրակ բացած 24-ամյա Միխալ Օ.-ի մահվան մասին։
«Թուրքական «սպեցնազը»՝ 44-օրյա պատերազմում և Շուշիում․ ի՞նչ փաստեր կան տեղաշարժերի և այցերի մասին» վերտառությամբ հոդվածում և դրանից առաջ գրել ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 1-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաքու՝ Էրդողանի հանձնարարականով, որին հոկտեմբերի 29-ին նախորդել էր Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը:
Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի վեցերորդ տարելիցը։ Այդ օրը դադարեցին 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունները։ Այսօր խոնարհվում ենք հանուն Արցախի իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակի առաջ և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։
Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին Փարիզում G7-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը։
Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օդուղի կստեղծվի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ նախարարի՝ երկնքում կստեղծվեն թվային եղանակով սահմանված օդային ուղիներ։ Ուրալօղլուն նշել է, որ նման օդուղիների միջոցով հնարավոր կլինի կատարել բեռնափոխադրումներ, տեղափոխել բժշկական պարագաներ ու դեղորայք։ Թռիչքները կիրականացվեն Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից։ ԱԹՍ-ների թռիչքների […]
Նոյեմբերի 6-ին Երևանում հերթական սրբապղծության դեպքն է տեղի ունեցել։ Այդ օրը Երևանի բնակիչ 53-ամյա տղամարդը հերթական անգամ այցելել է Վարդաշեն 9-րդ փողոցին կից գտնվող իր հարազատների գերեզման, որպեսզի շարունակի գերեզմանի բարեկարգման աշխատանքները, սակայն անակնկալի է եկել։
Կուբան լրջորեն է վերաբերվում կղզու դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողության սպառնալիքին և պարբերաբար բնակչությանը նախապատրաստում է երկրի պաշտպանությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչ Էռնեստո Սոբերոն Գուսմանը։
7 եւ 8 Նոյեմբեր 2026-ին, առաջնորդանիստ Քյոլն քաղաքում, տեղի ունեցավ Գերմանիայի Հայոց Թեմի Թեմական-Պատգամավորական Ժողովը (ԹՊԺ), որին մասնակցում էին Գերմանիայի 17 հայկական եկեղեցական համայնքները ներկայացնող շուրջ 60 հոգեւորական եւ աշխարհական պատգամավորներ։
Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի (ReSPA) տնօրենի պաշտոնակատար Ելենա Մրդակի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։
ԱՄՆ-ում գրանցված՝ ՆԱՏՕ-ի Bombardier ARTEMIS II հետախուզական ինքնաթիռը ընթացիկ տարվա սկզբից 69 անգամ նկատվել է Կալինինգրադի մարզի շրջանում, իսկ այս պահին այնտեղ իրականացնում է իր 70-րդ թռիչքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիակարգավարական ծառայությունների աղբյուրը։
Հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականին Արցախյան պատերազմի ավարտման մասին եռակողմ հայտարարության ստորագրման օրը ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի ռուսաստանցի օդաչուների հիշատակին, գրում է Սպուտնիկ Արմենիան։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն օրերս «Գասպարտուր» ՍՊԸ-ի հետ կնքել է ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիր․ սա հերթական պայմանագիրն է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում։
Ծանրամարտի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն ամփոփել է աշխարհի առաջնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 09:00-19:00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Շահումյան, Երկաթուղայիններ և Մ. Հարությունյան փողոցների ջրամատակարարումը:
Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։
Ակնկալում եմ, որ Երևանում տրանսպորտային խնդիրներով, կայանատեղիների կազմակերպմամբ և ճանապարհային երթևեկությամբ հետաքրքրված քաղաքացիներն ու մասնագետները ակտիվորեն կներգրավվեն քննարկմանը և կկիսվեն իրենց դիտարկումներով ու առաջարկներով։
Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համար նախապայմաններ չկան: