Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն շրջանում՝ Մարաթուկ լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին վերանորոգվել է և բացվել զբոսաշրջիկների այցելությունների համար։ Հատկանշական է, որ եկեղեցու անմիջական հարևանությամբ մզկիթ է կառուցվում, որի հանձնարարականը տրվել է նահանգապետի կողմից։
Թուրքիայի Իզմիր քաղաքի մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի։ Այս մասին հայտնում է «Star» թերթը՝ վկայակոչելով նահանգային իշխանություններին:
Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների ամիսներ տևած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում հայտնաբերվել և ձերբակալվել է սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը, որը նոյեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ մոտեցումն Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում անվտանգության երաշխիքների քննարկման հարցում․ այդ մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
2027 թվականին Հայաստանում կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Այդ մասին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Եթե շանտաժի հետևանքով փոխվի Սահմանադրությունը, ի՞նչ մեսիջ է լինելու աշխարհին. Մանե Թանդիլյան
ԵՐԵՎԱՆԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՄԱԴԱԹՅԱՆԸ՝ ԿԱՏԱՐԱԿՏԱՅԻՆ ԵՎ ՌԵՖՐԱԿՑԻՈՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Էդուարդ Աղաջանյանը, Աննա Գրիգորյանը, Լուսինե Բադալյանը, Քրիստինե Վարդանյանը, Նելլի Բավեյանը և Նարեկ Բաբայանը նոյեմբերի 9-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։
Մինչ Բրյուսելը զերծ է մնում կոշտ քննադատությունից, հայաստանյան քաղաքացիական հասարակությունն ահազանգում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվող ընտրովի արդարադատության մասին: Արդյո՞ք ԵՄ պրագմատիկ կեցվածքը անցյալի սխալները կրկնելու վտանգ է պարունակում:
Անկախության հռչակագրում ամրագրված Արցախի և Մայր Հայաստանի միասնությունը՝ ժամանակին որպես փաստ, այսօր՝ որպես նպատակ, չի կարող որևէ կերպ ստվերվել ո՛չ սահմանադրական կեղծ փոփոխություններով ու դրանց քարոզիչներով, ո՛չ էլ թշնամու հրահանգներին հլու-հնազանդ ենթարկվող ու բոլոր սրբությունները հերթով ուրացող մարդկանց (կոլաբորացիոնիստ) նոր ստրկամիտ «բարոյականությամբ»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ֆրանսիայում G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մտադիր է կենտրոնանալ ՄԱԿ-ում հաշվետվողականության և արհեստական բանականության ոլորտում նորարարությունների խթանման հարցերի վրա։
ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովում մշտական հսկողություն է սահմանում ռուսական սուզանավերի նկատմամբ
Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում փակվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները միակն էին, որ ամիսը մեկ անգամ այցելում էին Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովում նրանց և հարազատների միջև կապը։
Միասնության օրակարգը 4 հիմնակետերի շուրջ է. Օրակարգը բաց է բոլորի համար. Գոհար Մելոյան
Պարեկային ծառայության անելիքը մեկն է՝ ասի բարև ձեզ, լա՞վ եք, հետո ասի՝ արագ ազատեք ճանապարհը. Ավինյան
Մոլդովայի՝ ռուսական գազից հրաժարվելը հանգեցրել է նրան, որ երկիրը զրկվել է այդ էներգակիրն ութ անգամ ավելի էժան գնով ձեռք բերելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Կոնվերս Բանկը մասնակցել է ՀԲՄ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովին։ Բանկը ներկայացրել է փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները, այդ թվում՝ Շիրակի մարզի բիզնեսների համար նախատեսված «Shirak Restart» պրոդուկտը։
Վասալը տիրոջը չի արձագանքում. Նա ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, ինչքան Հունանյանը` հումանիզմի. Սուրեն Սուրենյանց
Իրողությունների հիմնական շրջադարձը եղել է 2021 թ.-ի վերջին և 2022 թ.-ին. սա վերջին զիջումը չէ. պետք է կանգնեցնել. Տիգրան Աբրահամյան
Մարդիկ մետրոյի վագոնում իրար շալակ ելած են երթևեկում, հարցը ե՞րբ է լուծվելու. Լրագրողը՝ Ավինյանին
Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կոմոյի» նկատմամբ։ Հանդիպումից հետո իտալական առաջատար մարզական պարբերականները գնահատել են «ներաձուրիների» ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը։
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է. «Թաղման նպաստի գործող կարգը չի փոխվի, հայտարարել է սոցապ նախարար Թորոսյանը, ասելով, թե հետեւել են հանրային արձագանքին։
Եթե չկանգնեցնենք, մեզ կկլանեն. Դրա հետևանքով մեր պետությունը կկազմալուծվի. Ավետիք Չալաբյան
Մենք կողմնակից ենք երկխոսությանը և բանակցություններին։ Ըստ APA-ի Թեհրանի բյուրոյի, Իրանի նախագահ Մասուդ Փոզեշքիանը այս հայտարարությունն արել է Իրանի կաթնամթերքի արդյունաբերության հիմնադրման տարեդարձին նվիրված արարողության ժամանակ ելույթ ունենալիս և երկրին հարված հասցնելու ծրագրերի քննարկման ժամանակ։
Սա նշանակելու է հրաժարում պետության շարունակականության գաղափարից. Եթե դիմադրեիր, կլինեինք քո ճամբարում. Լևոն Զուրաբյան
Հունգարիայի վարչապետը հայտնել է Օրբանի եղբոր ձերբակալության մասին
Մշտական ներկայացուցիչը նշել է, որ նավթի մատակարարումների սահմանափակումները, զուգորդվելով պատժամիջոցային այլ միջոցների հետ, լրջորեն խոչընդոտում են կղզու սոցիալական ենթակառուցվածքների աշխատանքը։
Պարտադրվում է «ալիևյան սահմանադրություն», ինչը նշանակում է անկախությունից նահանջել. Արթուր Դանիելյան
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ երեկ Երևան-Մոսկվա չվերթով Մոսկվա էր մեկնել նաև Սամվել Ալեքսանյանը (Լֆիկը)։ Նույն ինքնաթիռում է եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, որը մեկնել էր մասնակցելու Մոսկվայում մեկնարկած՝ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։