Թրամփը Սպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ կունենա Կատարի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի։ Այս մասին նշվում է Սպիտակ տան պաշտոնական օրակարգում։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Կատարի ղեկավարի հետ նախատեսված է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։

Կատարը առանցքային դեր է ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդական ջանքերում՝ փոխանցելով առաջարկներ և փորձելով կողմերի միջև համաձայնություն գտնել Իրանի միջուկային ծրագրի և հակամարտության դադարեցման պայմանների շուրջ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում էական առաջընթաց չի գրանցվել, և մոտ ապագայում բեկում չի ակնկալում։ Նա նշել է, որ Թրամփը նախընտրում է հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Այդուհանդերձ, Ռուբիոն Իրանի պահանջներն անվանել է «անընդունելի», իսկ դրանցից մի քանիսը՝ «վրդովեցուցիչ, ծիծաղելի և իրականությանը չհամապատասխանող»։

Իսկ Թրամփը CNN հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում նոյեմբերի 8-ին կրկին հայտարարել է, որ Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը խիստ քիչ հավանական է համարում, քանի դեռ հակամարտության դադարեցման շուրջ բանակցություններն առաջընթաց են գրանցում։

Նրա հայտարարությունը հնչել է այն տեղեկությունների ֆոնին, որ երկու երկրներն էլ հայտնել են Հորմուզի նեղուցում կամ դրա մերձակայքում նավերի ուղղությամբ հարվածների մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30