Ի՞նչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ Կոուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած ձևաթղթերը «բժշկական դիվանագիտության» էսթետիկ կողմի մասին են․ նախարարն օրերս ներկայացրել է երկու նվեր, որ ստացել է սեպտեմբերի վերջին։

Սեպտեմբերի 28-ին Երևանի Միջուկային բժշկության ազգային կենտրոնում կայացած ռազմավարական հանդիպման ժամանակ Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն իր հայ գործընկերոջը հանձնել է հայտնի Zarapkhana բրենդի դեկորատիվ հուշանվեր՝ օբսիդիանի ամուր հիմքի վրա բարձրացող ոսկեպատ տարրերով արույրե ծառ։ Նվերի արժեք է նշվել 116,000 դրամը։

Սեպտեմբերի 30-ին ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում Ավանեսյանն ընդունել է Խորվաթիայի իր գործընկեր Իրենա Հրստիչին։ Վերջինս Ավանեսյանին հանձնել է Խորվաթիայում արտադրված, 100% բնական մետաքսից պատրաստված գլխաշոր։ Այս նվերի արժեքն էլ նշվել է 49,960 ՀՀ դրամ։ Կա տեսակետ, որ դիվանագիտական մշակույթում շարֆ նվիրելը ժեստ է, որն ընդգծում է փափուկ ուժը (soft power) գործընկերության երկրներում բարեփոխումներին աջակցելու ճանապարհին։

«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ պաշտոնյաների՝ 60.000 դրամը գերազանցող արարողակարգային կամ գործուղման նվերները փոխանցվում են պետությանը կամ համայնքին: Բացառություններ՝ մինչև 60.000 դրամ արժողությամբ արարողակարգային նվերները կարող են մնալ ծառայողին, եթե չկա շահերի բախում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031