Ռոնալդուի և գլխավոր մարզչի միջև լարվածությունը սկսվել էր Ազգերի լիգայի շրջանակում Դանիայի դեմ խաղից առաջ։
Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում, որը քվեարկության կդրվի ավելի ուշ։
Ըստ Ադրբեջանի նախարարների կաբինետի՝ հանդիպումը կենտրոնացած էր TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղադրման վրա։
Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել երկրի խնդիրները», – նշել է Մոխբերը, որի խոսքերը մեջբերել է IRNA գործակալությունը։
Խուդաթյանը հայտնել է, որ այս հարցով քննարկում են սկսել նաև Ադրբեջանի հետ։
Այս մասին ասվում է հոկտեմբերի 7-ին OC Media անկախ լրատվական հարթակում հրապարակված՝ Նեյթ Օսթիլերի և Ռաֆիգ Շահբազովի հեղինակած «Ի՞նչ է կանգնած Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների հետևում» վերլուծական հոդվածում։
Հոկտեմբերի 8-ին ելույթ ունենալով մանկական քաղցկեղի ախտորոշման և բուժման կենտրոնի բացման արարողության ժամանակ՝ Էսլամին նշել է, որ ԻԱԷԿ-ն առողջապահությունը և սննդի անվտանգությունը համարում է երկրի զարգացման ռազմավարական ուղղություն։
Երևանում հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Իսրայելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան Երուսաղեմից, սակայն Մեծ Բրիտանիան պնդում է, որ հյուպատոսության շենքը չի փակվելու և հինգշաբթի օրվանից գործելու է որպես «Մեծ Բրիտանիայի առաքելություն»։
Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում մասնակցել է «Անհայտ կորած անձանց հարցերով 4-րդ միջազգային համաժողովին»։
Ucom-ը, իր բնապահպանական նախաձեռնությունների շրջանակում, գնահատել է ընկերության գլխամասային գրասենյակի ջերմոցային գազերի արտանետումները՝ ձևավորելով հետագա կառավարման և նվազեցման քայլերի համար անհրաժեշտ բազային պատկեր։
Հայաստանը պատրաստվում է ստորագրել Եվրոպայի խորհրդի՝ «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» կոնվենցիան։ ԿԳՄՍ նախարարությունն էլ համապատասխան փաստաթղթի ստորագրումը նպատակահարմար է համարել։
Ֆրանսիայում ավելի քան 500 դպրոց փակ է։ Ավագ դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին և այլ աշխատողների ներկայացնող արհմիությունները հոկտեմբերի 8-ին նոր երթեր են նախատեսել։
Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է Ստամբուլի թեկնածությունը՝ 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար։
Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 10-ին Կանանց Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Ինդոնեզիայի դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա Հորդանանում։
Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինված հակամարտության պլաններ չունի, Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի առողջապահական վերահսկողության մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզորը», հոկտեմբերի 8-ին հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները գրանցել են երկու հաղթանկ:
Թրամփը Ուիթքոֆին անվանել է գերազանց բանակցող։
Նա հավելել է, որ վերջերս Կիև կատարած նրա այցի նպատակը միջոցների հետագա բաշխման քննարկումն էր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման նպատակով հանձնաժողով է ստեղծվել։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը նախազգուշացրել է Հայաստանում նոր տվյալների կենտրոնի (դատա-կենտրոնի)՝ հօգուտ արևմտյան հատուկ ծառայությունների և ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու այլ երկրների օգտագործման հնարավորության մասին․ գրում է ՏԱՍՍ-ը։
2023թ. եղբորս մարմինը ուղղակի հողակույտի միջոցով թուրքից թաքցրեցին, որ ՀՀ տեղափոխենք, այդպես էլ մնաց. Զոհվածի քույր
Վարշավայում մեկնարկել է Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ը, որտեղ Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոը՝ Lead Sponsorը։
Հայաստանում երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման պետական աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի հերթականությունից և վարկի մնացորդային գումարի չափից։
Սեպտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկից «մեջքի տրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Axios-ը, վկայակոչելով ԱՄՆ երեք պաշտոնյայի, հաղորդում է, որ Սաուդյան Արաբիան և Սիրիան քննարկում են սիրիական զորքեր Եմեն ուղարկելու հնարավորությունը՝ Իրանի աջակցությունը վայելող հուսիների դեմ սաուդական աջակցությամբ ընթացող հակահարձակմանը միանալու համար։ Բանակցություններին ծանոթ աղբյուրի խոսքով՝ խոսքը կարող է գնալ 10–20 հազար զինծառայողի մասին, իսկ քննարկվող ստորաբաժանումներից են 90-րդ և 84-րդ դիվիզիաները։ Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ ԱՄՆ-ը սկզբունքորեն դեմ չէ, երկու երկրներն էլ խորհրդակցել են Վաշինգտոնի հետ, իսկ CENTCOM-ի հետ քննարկվել է տեղակայման հարցը. Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Սպիտակ տունն ու CENTCOM-ը հրաժարվել են մեկնաբանել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ՝ Թուրքմենստանում անցկացվող մշակութային միջոցառումների շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարուղար Դմիտրի Պեսկովը։