Սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանում հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի և 13-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ին՝ առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

