Քանի որ իշխող վարչակարգի անդամները բոլոր մեղքերի մեջ մեղադրում են շատերին, բայց ոչ երբեք իրենց, զբաղվենք հիշողության հերթական թարմացմամբ։
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին աջակցող կուսակցությունների դաշինքը նախընտրական նոր հարցման մեջ կրկին զիջել է ընդդիմությանը։ Միևնույն ժամանակ կողմերից ոչ մեկը բավարար թվով մանդատներ չի ստանում, որպեսզի ինքնուրույն ձևավորի կառավարություն, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Zman Yisrael կայքի հետազոտությանը։
Հունական և թուրքական պատվիրակությունները ուրբաթ կհանդիպեն Կրետե կղզում՝ վստահության ամրապնդման շուրջ բանակցությունների նոր փուլի համար, հայտնում է Kathimerini-ն՝ հղում անելով Հունաստանի պաշտպանության նախարարությանը։
Օկուպացված Ջրականի շրջանում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տուժել է նախկինում ականի պայթյունից վնասվածք ստացած ադրբեջանցու հայրը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
«Շնորհավորում եմ․ մեր ինքնիշխանությունը հասել է այն վիճակի, որ ադրբեջանցի զինվորն այլևս Նիկոլ Փաշինյանի թիմի համար դասալիք է և հավասար է մնացած բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ գործողություններում են մեղադրվում»։
Հայաստանի անկախության 35-ամյակի շրջանակում, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը:
Վերջին շրջանում լարվածություն է նկատվում Աֆրիկայի եղջյուրի ու Կարմիր ծովի շուրջ։ Սոմալիլենդի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Մոհամեդ Օսման Ֆադալը հայտնել է, որ իրենք ցանկանում են բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները և այդ քայլին են գնում, քանի որ իրենց անհանգստտացնում է Սոմալիում Թուրքիայի ռազմական ներկայությունը։
Հութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի միջազգային օդանավակայանին, հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Հոկտեմբերի 8-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի հետ «արդյունավետ քննարկումներ» է վարում և չի նախատեսում երկրի դեմ նոր հարվածներ հասցնել մինչև ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին անցկացվելիք միջանկյալ ընտրությունները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԱՊՀ երկրների ազգային ուտեստների փառատոնին և մշակութային ծրագրին, որոնք անցկացվում են Թուրքմենստանի «Ավազա» զբոսաշրջային գոտում:
Գանձասարի գավթի հայտնի տապանաքարը ոչ թե Հասան Ջալալ Դոլայի, այլ 15-րդ դարում ապրած Ջալալ Մեծ իշխանի տապանաքարն է, ինչի մասին հստակորեն վկայում է 1431 թվականի արձանագրությունը: Այն կրում է եզակի վարպետությամբ իրականացված հորինվածք, որը խորհրդանշում է Երկրորդ գալուստն ի դեմս Արևի, Լուսնի և Աստղն առավոտի:
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ11+000-կմ13+900 հատվածը (Դսեղ-Մարց) հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի։
Սեպտեմբերի 30-ին Իրաքից ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերումը 12 տարի տևած «Անսասան վճռականություն» գործողությունից հետո դրական էմոցիաներ է առաջացրել ոչ միայն Բաղդադում, այլև Թեհրանում։
Թուրքիան շարունակում է Կարս-Իգդիր-Արալըք երկաթուղային գծի շինարարությունը, որը կարևոր նշանակություն ունի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում տրանսպորտային հաղորդակցության զարգացման համար։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հաղորդում է Ekovitrin-ը:
Ադրբեջանում վերջին օրերին լայն տարածում են գտել հիջաբ կրող աշակերտներին դպրոցներից հեռացնելու, դասերին չթողնելու դեպքերն ու գլխաշորի կրումն արգելելու հրահանգները։ Մասնավորապես՝ սոցցանցերի ադրբեջանական ու միջազգային տիրույթում տեսանյութ է տարածվել, թե ինչպես Սումգայիթ քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում հիջաբ կրող աշակերտուհիներին արգելել են մուտք գործել դպրոց։
Ադրբեջանական պաշտոնական, գիտական ու լրատվական շրջանակների կողմից վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող հրապարակումներն ու գիտաժողովները, որտեղ Հայաստանին և Հայ Առաքելական Եկեղեցուն մեղադրում են պատմամշակութային ժառանգության յուրացման և «աղվանական հուշարձանները հայկականացնելու» մեջ, ներկայացնում են պետականորեն հովանավորվող քարոզչական մանիպուլյացիաների մի նոր, ծավալուն ու վտանգավոր ալիք:
Որոշման նախագիծը գործադրի հաստատմանն էր ներկայացրել Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիաննա Ղահրամանյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության առողջապահության ու կախվածությունների վարչության պետ Քրիստեան Շիմեկի գլխավորած պատվիրակության հետ։
Ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ այժմ չկան․ հունական «Կատիմերինի» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսական, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը։ Որպես հիմնավորում նրանք վկայակոչել են Բաքվի կողմից ապօրինի կալանավորված հայերի նկատմամբ կայացված դատավճիռները, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող ռազմական օկուպացիան։
Եվրոպական հանձնաժողովն ուժեղացրել է Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը՝ պահանջելով ամբողջական տեղեկատվություն Սիբիրում ժանտախտի դեպքի վերաբերյալ, ինչպես նաև սատարելով թափանցիկության վերաբերյալ ԱՄՆ-ի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչերին։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Արթուրին Աստանայում կփոխարինի Հայկ Խլոյանը:
Փոթիի ազատ արդյունաբերական գոտու սեփականատերն է դարձել Էկոնոմիկայի նախարարությանը պատկանող «Վրաստանի տնտեսական զարգացման կորպորացիան»։ Հանրային գրանցամատյանում փոփոխությունը գրանցվել է 2026 թվականի հոկտեմբերի 1-ին։ Ֆինանսական հաշվետվության համաձայն՝ Փոթիի ազատ տնտեսական գոտու ակտիվները կազմում են 18.9 միլիոն լարի, 2025 թվականին ազատ տնտեսական գոտու եկամուտը կազմել է 4.7 միլիոն լարի, իսկ շահույթը՝ 0.3 միլիոն լարի: Բացի այդ, ընկերությունը […]
Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում է մեծացնել հանրային աջակցությունը՝ թիրախավորելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա Մեծ Բրիտանիա-ԵՄ գագաթնաժողովում Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության հասնել, հայտնում է The Guardian-ը։
Իշխանության տարբեր տրամաչափի գործիչներ, պաշտոնյաներ կամ ներկայացուցիչներ վստահեցնում են, որ եթե սահմանազատված պետական սահման ունենանք, չեն լինի սահմանահատումներ կամ Շաքիի դեպքի կրկնություններ:
Պուտինը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպիական բնապահպանական գագաթնաժողովին։ Միջոցառումները անցկացվում են «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում՝ Կասպից ծովի արևելյան ափին, Թուրքմենբաշիից ոչ հեռու։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»: