Բաժիններ՝

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Pacific Council կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության ընթացիկ զարգացումները, ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը և տնտեսական համագործակցությունների բազմազանեցմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանում հաստատված խաղաղությունից բխող ենթակառուցվածքային ծրագրերով ընձեռնվող հնարավորությունները:

Կազմակերպության անդամների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, էներգետիկ անվտանգության, բնական պաշարների արդյունավետ օգտագործման և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031