Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին կրկին ակտիվացել են գազի թանկացման վերաբերյալ խոսակցությունները։ Այդ խոսակցություններն, իհարկե, նոր չեն սկսվել, դեռ մայիսին հայտարարվեց, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել Հայաստանին արտոնյալ պայմաններով գազի և մի շարք այլ ապրանքների մատակարարումները։ Այդ մասին գրավոր տեղեկացրել էին նաև կառավարությանը։
Կենտրոնական բանկը փոխարժեքի շուկայում վարում է, այսպես կոչված՝ ազատ լողացող կուրսի քաղաքականություն։ Բայց շատ դեպքերում դա ձևական բնույթ է կրում։ Հարկ եղած դեպքում ԿԲ-ն մտնում է շուկա ու միջամտում փոխաժեքներին, չի թողնում, որպեսզի դրանք «ազատ լողան»։ Դա անում է՝ ինչպես տարադրամ վաճառելով, այնպես էլ՝ գնելով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում հանդիպելու պայմանավորվածության մասին։
Այս տարվա հունվար-հունիսին Վրաստան այցելողների թիվը նվազել է 2.7%-ով։ Ընդհանուր առմամբ, զբոսաշրջությունից ստացված եկամուտները նվազել են 2%-ով, ասված է Ֆինանսների նախարարության պատրաստած 2026 թվականի պետական բյուջեի 6-ամսյա հաշվետվության մեջ, որն արդեն ներկայացվել է խորհրդարանին։
ԱՄՆ-ն և Չինաստանը Նյու Յորքում սկսել են բանակցություններ, որոնք կոչված են նախապատրաստելու հնարավոր պայմանավորվածությունները նախագահներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումից առաջ, գրում է Bloomberg գործակալությունը։
Երևանը ներառվել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների ընտրություններում արտասահմանյան ամենաակտիվ ընտրատեղամասերի շարքում։ Այս մասին «Вести» լրատվականի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեեկացնում է РИА Новости-ն։
«Դասեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Վերլուծական կենտրոնի տվյալների համաձայն՝ հինգ ոչ խորհրդարանական կուսակցություններ չեն կարողացել բավարար ձայներ հավաքել` 5% շեմը հաղթահարելու համար։
Նորմալ ա, որ ձեզ պիտի խեղդեն փոշով, դիխլոսֆոսով, թշնամու զենքով, փչովի դատերով, թոշակների ինֆլացիոն տաս հազարով։
Լեհաստանը երկրի արևելքում ընդլայնում է ահազանգման համակարգը՝ լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող օբյեկտների վրա ռուսաստանյան հարվածների ֆոնին։ Այդ մասին շաբաթ օրը Լյուբլինում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին, հաղորդում է ՌԱՊ-ը։
Եմենի հուսիները լայնածավալ հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ՝ թիրախավորելով երկրի մայրաքաղաք Էրիյադը և Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու կարևոր արդյունաբերական հանգույցը:
«Սաուդյան Արաբիայում շարունակվող անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Սաուդյան Արաբիայում գործող ԱՄՆ կառավարության աշխատակիցներն այժմ հատուկ թույլտվություն են պահանջում Թաիֆ և Յամբու քաղաքներ կատարվող բոլոր պաշտոնական ու անձնական ուղևորությունների համար: ԱՄՆ առաքելությունը հրատապ կոչ է անում ԱՄՆ բոլոր քաղաքացիներին մնալ զգոն և հետևել հրահանգներին»,-ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Ընդամենը վեց ամիս առաջ վրացիները հասցրեցին բացել իրենց նավթավերամշակման գործարանը, որը այս 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն և դարձել երկրի խոշորագույն ձեռնարկություններից մեկը: Իսկ նավթամթերքի արտահանումը Վրաստանից աճել է 3000 %-ով՝ շուրջ 30 անգամ!
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հոբելյանի առթիվ։ 35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետությունը, որի մասին երազել են մեր նախնիների բազմաթիվ սերունդներ։ Երկար ու բարդ, հաղթանակներով ու զրկանքներով լի ճանապարհ անցանք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական ուժերի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումներին ի պատասխան կավելացնի Կիևում գտնվող ռազմական թիրախների դեմ հարվածների ինտենսիվությունը։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը սիրված երգիչ Պապին Պողոսյանն է։ Հաղորդման ընթացքում խոսել ենք երգարվեստ մուտք գործելու, ֆոնդային ձայնագրությունների, հայկական երաժշտության, ժամանակակից երգարվեստի խնդիրների, ինչպես նաև պետական կոչում չստանալու մասին։
«Բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել մեր ազգային արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել այդ արժեքները և փոխանցել հետագա սերունդներին»:
Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել
Էրիկ Հոֆերը «True Believer» աշխատությունում նկատել է. զանգվածային շարժումը կարող է գոյություն ունենալ առանց Աստծո, բայց երբեք՝ առանց սատանայի։ Օտարերկրյա տիրակալից կախված իշխանությունը կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ, բացի մեկ բանից․ որ սեփական ժողովուրդը տեսնի այդ կախվածությունը։ Գոյություն ունի միայն մեկ լուծում՝ սատանա նշանակել մեկ այլ օտարերկրյա տիրակալի։ Այդպես Բաքվից կախվածությունը վերանվանվեց «Մոսկվայից ազատագրման»։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում կայացած ընտրություններում քրիստոնյա-դեմոկրատների արդյունքը աղետ է անվանել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանության վարկանիշը գրանցված ընտրողների շրջանում նվազել է մինչև 41%․ սա նրա երկրորդ նախագահական ժամկետի ամենացածր ցուցանիշն է, հետևում է NBC News-ի նոր հարցման արդյունքներից։
«Եվ այսպես շարունակվում է Անահիտ Ավանեսյանի կողմից հանրությանը ներկայացված կեղծ տեղեկությունների երկար ցանկը։ Այս անգամ նա հիանալի կերպով ցույց է տալիս, թե որքան «լավ է» տեղեկացված այն պատվաստանյութերի մասին, որոնք հանրությանը ներկայացվում են որպես եվրոպական և ժամանակակից։
«1466 սյուն է խփված Հայաստան-Ադրբեջան սահմանին 1988թ. պրոտոկոլով: Հայ-ադրբեջանական 975 կմ սահմանից 969-ը սահմանագծված է: Բոլոր սյուների աշխարհագրական կոորդինատները հայտնի են: Սահմանի մեծ մասը սահմանագծված է: Այդ պրոտոկոլների համաձայն՝ Հայաստանում ոչ մի անկլավ գոյություն չունի»:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը օլիմպիադայում չորրորդ վարկանիշ ունեցող Չինաստանի հավաքականի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում իր կողմից ծրագրվող հաղթական կամարը կօգտագործվի ոչ միայն որպես հուշարձան, այլև որպես ռազմական օբյեկտ։ Ըստ Թրամփի, կառույցում կպահվեն անօդաչու թռչող սարքեր և զինամթերք, իսկ կամարի տանիքում և դրա հարակից հրապարակում հնարավոր կլինի տեղակայել դիպուկահարների։
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է ահաբեկչական խմբավորումների հետ կապված երեք օպերատիվ բջիջների վնասազերծման մասին, հաղորդում է Mehr-ը։
Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի մասին հանրային ու քաղաքական շրջանակներում այսօր ամենատարբեր քննարկումներն են ծավալվում․ հնչում են՝ «հարաբերությունները բարեկամական են»-ից՝ մինչև «հոգևարքի ու ամուսնալուծության» մասին հայտարարություններ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ շարունակվող պատերազմում մտել է որոշումների կայացման վճռորոշ փուլ և նախազգուշացրել է Թեհրանին լուրջ հետևանքների մասին, եթե իրանական իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը։
«Արարատցեմենտ» գործարանի մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել ՀՀ զինանշանը։ Տեսանյութն իր էջում տեղադրել է գործարանի կառավարիչ-տնօրեն Դավիթ Գևորգյանը։
Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա, հայտարարել է երկրի զինված ուժերի շտաբը՝ Խաթամ ալ-Անբիան։