Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, հրապարակել է իր ամփոփիչ զեկույցը, որտեղ մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, պահման պայմաններին և բարձրացված խնդիրներին։
«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանի վարչապետին նվիրել է Մեծամորի ԱԷԿ-ի առաջին գլխավոր սխեմայի բնօրինակը, որը մշակվել է դեռևս անցյալ դարի 60-ական թվականներին: Այս մասին նա պատմել է Երևանում լրագրողներին։
Եվրամիության պաշտոնյաները լավատես են, որ ԱՄՆ-ն Եվրոպայի նկատմամբ դիզելային վառելիքի մատակարարման արգելք չի սահմանի. ամերիկյան կողմը տեղեկացվել է դրա վատ հետևանքների մասին։ Այս մասին հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը՝ ժամանելով Դուբլին՝ ԵՄ էներգետիկայի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Սպիտակ տունը նոր հայցին կարող է պատասխանել մինչև ուրբաթ։ Դատավոր Քելին հայտարարել է, որ գործով նոր լսումներ կնշանակի և որոշում կկայացնի հնարավորինս սեղմ ժամկետներում։
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը նահանգի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել դիզելային վառելիքի ռեկորդային բարձր գների ֆոնին և թույլատրել է գունավորված դիզելային վառելիքի ընդլայնված օգտագործումը նահանգի ճանապարհներին: Այս մասին հաղորդել է նրա մամուլի ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը կնվազի 4-7, հոկտեմբերի 1-4-ին ևս 3-5 աստիճանով։
20 միլիոն դրամը նախատեսված է ամբողջ երաժշտական նախագծի իրականացման համար և չի հանդիսանում Թաթա Սիմոնյանին վճարված անձնական հոնորար։
Այսօր Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացած երեք աշխատակիցներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը` Հայաստանի։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։
«Իրանը ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացման չի գնա՝ փորձելով գազ տալ Հայաստանին։ Ցանկացած միջին աշխարհաքաղաքական հաշվարկ ցույց է տալիս, որ դա հնարավոր չէ։ Հետևաբար՝ գազի հարցը կախված է բացառապես այն ներքին դիսկուրսից, որը կա Հայաստանում։ Եթե ՀՀ իշխանությունը կարողացավ փակել հակառուսականության պատուհանը, գազի հարցը չի քննարկվի, եթե չփակեց, ու գնացին հարաբերությունների սրման, դրա գինը վճարելու է հայ ժողովուրդը»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը և հետամուտ է լինելու, որպեսզի միջազգային դիտորդների արձանագրած խնդիրները ստանան կոնկրետ իրավական և ինստիտուցիոնալ գնահատական։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վ.Ս.-ն, օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում:
ՀՀ քննչական կոմիտեից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։
ԱՄՆ կիբերհրամանատարության հրամանատար և միաժամանակ Ազգային անվտանգության գործակալության տնօրեն գեներալ Ջոշուա Ռադը հայտարարել է, որ երկու կազմակերպություններն արդեն միասին աշխատում են կիբերսպառնալիքները բացահայտելու ուղղությամբ։
Հայաստանը մինչ օրս չի դիմել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) այն հարցերով, որոնք հիմք են հանդիսացել Հռոմի ստատուտի վավերացման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդից․ գրում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Օզգյուր Օզելը հիմնել է «Yeni Parti»-ն (Նոր կուսակցություն)։ Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Օդունփազարի շրջանում այդ կուսակցության ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել, ինչն ավարտվել է վիճաբանությամբ։
Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի, գրասենյակների ու հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի պետական նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին X հարթակում գրառման մեջ անդրադարձել է երկկողմ հանդիպմանը։
Ով Թաթայի համերգը ցույց է տվել, կոշտ պատասխանատվության պիտի ենթարկվի. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Վերոգրյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն նոր շփումներ են ունեցել միջնորդների միջոցով։
Նախորդ շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը, պատրաստել ու հրապարակել էր հակաեկեղեցական արշավի, այսպես կոչված, զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն կազմված է 74 էջից, այն վերնագրվել է զեկույց՝ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին»։
Գագիկ Շամշյանը ներկայացնում է՝ վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացել
Հոկտեմբերի 5-ից արտերկրում գործող ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայության ժամանակավոր դադարեցումից հետո հնարավորինս արդյունավետ և օպերատիվ կվերազինվեն հյուպատոսական ծառայությունները, որից հետո հյուպատոսական ծառայություններում կընդունվեն ոչ միայն անձնագրի դիմումները, ինչպես եղել է մինչև այժմ, այլ նաև՝ նույնականացման քարտի, որի հանրային մեծ պահանջարկ կա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները՝ հայտնելով, որ 1141 դիմումից ընտրվել է 269 թեկնածու՝ 29 երկրից։ Նրա խոսքով՝ նրանցից 16-ն արդեն նշանակվել են բարձր պետական պաշտոններում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Փհենյանի հետագա ուղեգիծը կորոշվի՝ ելնելով ազգային շահերի և տարածաշրջանային անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունից:
ՀՀ ֆինանսների նախկին նախագահ, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ 71-ամյա Գագիկ Խաչատրյանի ապօրինի կալանավորման որոշումը 27 օր անց դեռևս չի տրամադրվել ինչպես Գագիկ Խաչատրյանին, այնպես էլ նրա պաշտպանական թիմին։ Պաշտպանական թիմը սա գնահատում է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտում (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)։