ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում իր կողմից ծրագրվող հաղթական կամարը կօգտագործվի ոչ միայն որպես հուշարձան, այլև որպես ռազմական օբյեկտ։ Ըստ Թրամփի, կառույցում կպահվեն անօդաչու թռչող սարքեր և զինամթերք, իսկ կամարի տանիքում և դրա հարակից հրապարակում հնարավոր կլինի տեղակայել դիպուկահարների։
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է ահաբեկչական խմբավորումների հետ կապված երեք օպերատիվ բջիջների վնասազերծման մասին, հաղորդում է Mehr-ը։
Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի մասին հանրային ու քաղաքական շրջանակներում այսօր ամենատարբեր քննարկումներն են ծավալվում․ հնչում են՝ «հարաբերությունները բարեկամական են»-ից՝ մինչև «հոգևարքի ու ամուսնալուծության» մասին հայտարարություններ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ շարունակվող պատերազմում մտել է որոշումների կայացման վճռորոշ փուլ և նախազգուշացրել է Թեհրանին լուրջ հետևանքների մասին, եթե իրանական իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը։
«Արարատցեմենտ» գործարանի մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել ՀՀ զինանշանը։ Տեսանյութն իր էջում տեղադրել է գործարանի կառավարիչ-տնօրեն Դավիթ Գևորգյանը։
Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա, հայտարարել է երկրի զինված ուժերի շտաբը՝ Խաթամ ալ-Անբիան։
«Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին անձը գտնվում է տնային կալանքի տակ»,- NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
ԱԺ պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են կին քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին։
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու Ազգերի լիգայի C2 խմբի խաղերին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12.18-ին, ՆԳՆ ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Երևանյան խճուղում հարսանեկան շարասյան ավտոմեքենայից կրակոցի ձայն է լսվել։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ակտիվությունը Պետական դումայի ընտրություններում բարձր է։ Նա նշել է, որ տեղական ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ երկու ընտրատեղամասերում՝ Երևանի Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիի գլխավոր հյուպատոսությունում, քվեարկել է 1808 մարդ։
Նիկոլ Փաշինյանը շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ նվեր է ստացել Հայաստանում Չինաստանի դեսպանից․ 168.am-ն այս մասին տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած ձևաթղթից։
Իրանը չի վերադառնա բանակցությունների նախկին ձևաչափին և չի բացի Հորմուզի նեղուցը մինչև Թեհրանի կողմից առաջադրված պայմանների կատարումը և ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների իրականացումը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է Mehr-ը։
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ծրագրում են առաջիկա շաբաթներին նոր հանդիպում անցկացնել՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Վանի թագավորություն, Հայաստան, հարսնացու, ավանդույթ, խաչ, Էրեբունի, հարսի զգեստ, պաշտամունք
Ավելի քան 3,5 մլն ընտրող հեռավար քվեարկել է Պետդումայի պատգամավորների ընտրություններում՝ ֆեդերալ օկրուգով: Այս մասին են վկայում Հեռավար էլեկտրոնային քվեարկության (ՀԷՔ) ֆեդերալ պորտալի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքների վրա և ընդգծել է նավարկության ազատության պահպանման անհրաժեշտությունը, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում։ Այս մասին նա կիրակի հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ՌԴ Պետական դումայի ընտրությունների օրը Երևանում Ռուսաստանի դեսպանատան շենքում գտնվող ընտրատեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել։ Հերթը դիվանագիտական առաքելության շենքից ձգվել է մինչև քաղաքապետարան, հաղորդում է РИА Новости-ն։
2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի պետական դպրոցները հասանելիություն կստանան ChatGPT Edu հարթակին։ Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և OpenAI ընկերության համագործակցության արդյունքում։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի ռուսական բյուրոն, «Գազպրոմնեֆտ» բենզալցակայաններն այսօր առավոտյան բենզինի վաճառքի նոր սահմանաչափ են կիրառել։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շաբաթ օրը հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, որ, իր կարծիքով, Ուկրաինային աջակցելու ռազմավարության ձախողումից հետո որոշ արևմտյան քաղաքական գործիչներ կարող են ձգտել ուղիղ հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, հաղորդում է Dennik N-ը։
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի սկզբին Նյու Դելիում անցկացված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում բաց է թողել համաշխարհային առաջնորդների ընթրիքը, քանի որ վատ է զգացել իրեն, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հայտարարել է Երևանի և Թեհրանի միջև երկաթուղային և առևտրային ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Mehr-ը։
Սեպտեմբերի 20-ին` ժամը 12։42-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում խոտածածկույթ է այրվում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում արտեզյան ջրի հորատող տեխնիկան ընկել է քաղաքացու վրա։
Իրանի զինված ուժերը օպերատիվ պատրաստության մակարդակը բարձրացրել են առավելագույն մակարդակի և պատրաստել են պատասխան գործողությունների ծրագրեր՝ հնարավոր ռազմական զարգացումների դեպքում։ Այս մասին հայտնել է անանուն իրանցի պաշտոնյան, որին մեջբերում է Russia al-Youm հեռուստաալիքը։
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 19-ին Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Regional Studies Center, RSC) հիմնադիր տնօրեն, քաղաքական և միջազգային հարաբերությունների վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, հայտնում է Agos-ը։
Կակազող մարդիկ գիտեն, թե ինչ են ուզում ասել, բայց դժվարանում են արտաբերել իրենց խոսքը։ Որո՞նք են պատճառները, ովքե՞ր են բախվում այս խնդրին։ Այս մասին 168 TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք լոգոպեդ Մերի Շաբոյանի հետ։
Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում, որը նախապատրաստվում է Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին, հարկադրված փոփոխություն է տեղի ունեցել։