Ալմաթիում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Tengri News-ը։
ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի թուլացած ավիացիոն ոլորտը մղում են դեպի ավելի խոր մեկուսացում՝ միջազգային ուղևորափոխադրումները դարձնելով ավելի քիչ կանխատեսելի և նոր ռիսկեր ստեղծելով առևտրի ու բեռնափոխադրումների համար․ գրել է Deutsche Welle-ն։
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բարձր է գնահատել ազգային թիմի կիսապաշտպան Ռայան Շերկիի խաղը։
Հիմա էլ ԵԽԽՎ-ն է հանկարծ կասկածի տակ առնում վերջին ընտրությունների արդյունքներն ու ըստ այդմ՝ գործող կառավարիչների լեգիտիմությունը:
Ամերիկյան հրթիռների պաշարները Իրանի հետ պատերազմի հետնապատկերին զգալիորեն կրճատվել են։ Դրա մասին գրում է The Wall Street Journal-ը։
Մենք ունենք հստակ պրոբլեմ՝ դրվագային մտածողության և դրվագային գործունեության։ «Երբ»-ի մարտավարությունը և դրվագային գործունեությունը ձեռնտու միջավայրն է իշխանության համար. Ամեն անգամ երբ կգա կոնկրետ դրվագի պահը՝ կասի սա չանենք կլինի պատերազմ ու իր բազմաթիվ լծակներով հաջողելու է։
Ռուսաստանի իշխանությունները 2027 թվականի բյուջեի նախագծում նախատեսում են պաշտպանության ծախսերի հերթական էական աճ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ֆինանսների նախարարության նյութերին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 28-ին Օվալաձև աշխատասենյակում հայտարարել է, որ Վաշինգտոնը լավ գաղափար է համարում ամերիկյան սպառազինության վաճառքը Չինաստանին, սակայն նման առաջարկներ Պեկինին չի արել։
Գլխավոր դատախազությունը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք) և ֆիզիկական անձի՝ 515 հա մակերեսով հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։
«ՀայաՔվե»-ն շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել այս հարցերը միջազգային գործընկերների և համապատասխան կառույցների առջև՝ անկախ նրանից, թե ինչ ձևաչափով են կազմակերպվում նման նախաձեռնությունները։
Սեպտեմբերի 28-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվել է Անվտանգ աբորտների միջազգային օրվան նվիրված «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով հանդիպում-քննարկումը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է հասանելիությունը վառելիքի և էներգետիկայի ոլորտի տեղեկատվությանը, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։42-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը և ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է։
Այսօր կարդացի, որ Բաքվի նախաձեռնող խումբը պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես գալ «Վերադարձի իրավունքը և ապագաղութացումը․ հետաձգված պատմական արդարության վերականգնումը» թեմայով առաջարկով: Այսիքն ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը՝ կոնկրոտ մատնանշելով, թե դրանք ինչ պահմաններով են լինելու:
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում, տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Կ․-ի վարած «Yutong» մակնիշի տրոլեյբուսը, Երևանի բնակիչ 39-ամյա Աննա Ա․-ի վարած «Honda» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Արման Գ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։
Հյուսիսային Կորեան պատրաստվում է ևս շուրջ 10 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հղում անելով ուկրաինական հետախուզության նոր տվյալներին։
Հայտնում եմ, որ հրաժարվել եմ Միջխորհրդարանական միության (IPU) 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց: Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադը հայտարարել է, որ Թեհրանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԱԶՊ) դուրս գալու առաջարկը։
«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ («Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի գործարանի ժառանգությունը վերացնելու համար-խմբ․): Այս մասին հայտարարել է կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային զիջումների մասին հրապարակումները: Փոխվարչապետի գրասենյակից արձագանքել են այս թեմայով «Արմենպրես»-ի հարցմանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ իրանցի բանակցողները կապ են հաստատել կատարյան միջնորդների հետ և շուտով հույս ունեն ստանալ ԱՄՆ-ի պատասխանը ներկայացված առաջարկներին, հաղորդում է «Ալ Ջազիրան»։
Սեպտեմբերի 28-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական Միության Խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ:
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 01։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։
Երևան քաղաքում սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Աշխարհաքաղաքական դատավարության հակառուսական կողմը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում և ակտիվների ապասառեցում՝ միջուկային ծրագրի շուրջ զիջումների դիմաց:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, տեղեկացրել նրան Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետ։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 361.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364 դրամ:
Երեկ` սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ – Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։