Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մխիթար Գոշի» մեդալով է պարգևատրվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի Օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության պետ Ռուբեն Հարությունի Մարտիկյանը:
Հայաստանի Հանրապետության 35-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից շնորհվել են բարձրագույն դիվանագիտական աստիճաններ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Գյանջայում տեղակայված Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության N զորամասում ծառայած զինվորներից մեկը պատմել է, թե ինչպես են 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո պատրաստվել 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Արցախի դեմ հարձակման, որը հանգեցրեց հայաթափման:
ՀՀԿ-ն Անկախության օրվա առիթով այցելեց Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու անկախության ճանապարհին նահատակված նվիրյալների հիշատակին:
Սեպտեմբերի 22-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային ցուցադրությունը:
ԱՄՆ իշխանությունները Նիդեռլանդներին կոչ են արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կազմից՝ այդ կազմակերպության դեմ լայնածավալ պատժամիջոցներ նախապատրաստելու խորապատկերում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Նիդեռլանդները քննարկում են դատարանին աջակցելու հնարավորությունները՝ աշխատակիցներին և պաշտպանվող վկաներին վճարումների շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև քննչական մեկուսարանի անվտանգության ապահովման հնարավոր խափանումները կանխելու նպատակով։
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության և Մոսկվայում Ինդոնեզիայի դեսպանության նախաձեռնությամբ կայացել է «Ինդոնեզիա – ԵԱՏՄ» գործարար երկխոսությունը։
Կոնգոյում Էբոլա վիրուսից լաբորատոր հաստատված մահվան դեպքերի թիվը հասել է գրեթե 3700-ի։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է Կոնգոյի հանրային առողջապահության ազգային ինստիտուտը։
ԱՄՆ փոխնախագահ Վենսը, խոսելով Իրանի մասին, նշել է, որ Թրամփն ասել է՝ «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ», և քայլեր է ձեռնարկել՝ ապահովելու, որ Իրանը միջուկային զենք չունենա։
«Եդինայա Ռոսիա» (Միասնական Ռուսաստան) կուսակցությունը Ռուսաստանում անցկացված եռօրյա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ապահովել է պատմականորեն ռեկորդային ներկայացվածություն՝ ՌԴ ԿԸՀ-ի վերջին տվյալներով զբաղեցնելով 355 տեղ 450-տեղանոց Պետդումայում (նախորդ գումարման 310-ի դիմաց)։
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազությունը քայլեր չի ձեռնարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերները չեղարկելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է դատարանի դատախազի պաշտոնակատար Նազհատ Շամիմ Խանը։
Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն առայժմ ընդհանուր հայտարարի չի եկել կառույցի գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով:
Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցումը էապես նվազել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող լարվածության ֆոնին: Սեպտեմբերի 19-20-ը նեղուցով անցել է ընդամենը 12 նավ՝ մոտ երեք անգամ պակաս, քան սեպտեմբերի 12-13-ը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին:
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավորում Հայաստանի Հանրապետւթյանը, աշխարհասփյուռ հայությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։
Մեր Հանրապետությունը տարիներ առաջ ուներ Արցախ անունով զավակ, որը վերանկախացման ծնունդն էր:
«Հայաստանում ռուսական ընկերությունների շահերի խախտումն առանց պատասխանի չի մնա»,- հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին, և ռուսական ընկերությունների իրավունքների ոտնահարումը կվնասի հանրապետության ներդրումային մթնոլորտին։
UFC-ի նախագահ Դանա Ուայթն անդրադարձել է թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի (28-5) և հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի (24-3) միջև հնարավոր տիտղոսային մենամարտին։
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրով Անկախության տոնի առթիվ, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ Արամ Շահինյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով։
Անկախության տոնի առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՆԳՆ 9 ծառայող պարգևատրվել է պետական մեդալներով։
Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Մարտունի խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն Ուկրաինայի օկուպացված տարածքներում ընտրություններ անցկացնելու համար:
ՆԻԿՈԼԻ ՍԱՍՈՒՆ, Ա՛Յ ԵՐԿՐԱՔԱՆԴ, ԲԱ ՈՐ ՍԱՀՄԱՆ ՉԿԱ, Ո՞ՒՄ ԵՔ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼ. ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ
«Անկախություն առանց պատրանքների. Հայաստանի երեսնահինգամյա փորձը» վերտառությամբ գրառմամբ ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության 35-ամյա անկախությանը։
Սաադ ալ-Քաաբին հայտարարել է, որ Կատարը արդեն արտահանում է հեղուկ գազ։ Այդ դեպքում անհրաժեշտ կլիներ նախ այն գազային վիճակում տեղափոխել գազատարներով, իսկ այնուհետև հեղուկացնել ընդունման տերմինալներում՝ անկախ դրանց գտնվելու վայրից։
Էսօր իշխանության ներկայացուցիչները պաթոսախեղդ ուղերձներ են տարածում անկախության, ինքնիշխանության․․․ մասին։
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները։
Տվյալների պաշտպանության կանոնակարգի համաձայն՝ գտնվելու մասին տեղեկատվությունը պետք է մշակվի օրինական, արդար և թափանցիկ եղանակով։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առնո Բաբաջանյան փողոցում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։
Ամերիկյան CNN, MSNOW և Politico լրատվամիջոցները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը զրկել է նրանց լրագրողներին հավատարմագրումից, ասվում է երեք հրատարակությունների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: