Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, այս մասին հաղորդում է Իրանի առողջապահության նախարարությունը։
Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Գերմանական ավտոհսկա Volkswagen-ը Չինաստանում բախվել է իրացման ծավալների զգալի անկման՝ գրանցելով 2010 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշը։ Ըստ South China Morning Post-ի՝ ընկերության վաճառքները նվազել են 26%-ով։
Ռուսաստանում բենզինի արտադրությունն ընկել է և հասել մի մակարդակի, որը ծածկում է սեզոնային պահանջարկի շուրջ 65 տոկոսը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր և սեփական հաշվարկները:
Եվրոպային ընդհանրապես պետք չենք. թուրքը ՆԱՏՕ-ի անդամ է, կարո՞ղ է՝ Ամերիկան մեզ պահի. քաղաքացիներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուլիսի 8-11-ը ամառային դպրոցի շրջանակում հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի (George School) աշակերտներին։
Վիետնամի հարավում գտնվող կղզում ճամփորդությունից վերադարձող զբոսաշրջային նավը հուլիսի 11-ին խորտակվել է, ինչի հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ։
Ժողովրդի վիճակն այնքան վատ է, որ երկրի ճակատագիրն էս հիվանդին չի կարելի վստահել. քաղաքացիներ
Փաստաբան Էմին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան իշխանական մամուլում նախօրեին հրապարակված և ակտիվորեն տարածվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նամակի վերաբերյալ հարցադրումների՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ փաստերը։
«Հետաքրքիր է, որ Ալեն Սիմոնյանը լքում է ԱԺ նախագահի պաշտոնը, որովհետև նա գլխավոր խոսնակներից մեկն էր, որը մշտապես հակառուսական հայտարարություններ էր անում։ Իհարկե, Ալեն Սիմոնյանը միակ չէ, և ներքին դաշտում իշխանությունները հանրությանը փորձում են ներկայացնել, որ այն խնդիրները, որոնք կառավարելի են շփումների ընթացքում, ինչ-որ կերպ կլուծվեն և այլն»։
Եթե ինձ այսօր հարցնեն, թե հայ քաղաքական մտքի այսօրվա պատմության մեջ, ո՞ւր քաղաքական գործչին եմ համարում լավագույնը, առանց երկմտելու կասեմ՝ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ։
Ազովի ծովում ռուսական նավերի ուղղությամբ Ուկրաինայի հասցրած հարվածներից հետո ցորենի համաշխարհային գները բարձրացել են ավելի քան 4%-ով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Տեր-տիրական չկա, գյուղացին համատարած բերքը ջուրն է լցնում. «Ուժեղ Հայաստանը» Մասիսի գյուղերում է
Իրանը չի պատրաստվում կապ հաստատել ամերիկյան կողմի հետ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել իր մոտեցումները։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունները Մոսկվայում հերքել են այն պնդումները, թե իրենք Ուկրաինային թույլատրել են օգտագործել իրենց օդային տարածքը Ռուսաստանի վրա հարձակումներ իրականացնելու համար։
Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։
Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամինտոն Կամպասն աշխարհի 2026 թվականի առաջնությունում իր ելույթներն ավարտելուց հետո չի վերադարձել հայրենիք՝ իր և ընտանիքի անդամների հասցեին հնչած մահվան սպառնալիքների պատճառով։
Ամիսը դեռ նոր է սկսվել, սակայն խորհրդարանում երկրորդ անգամ են արդեն պարգևավճարներ ստանում։ Առաջին անգամ ստացել են հուլիսի 2-ին՝ ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության համաձայն։
Ֆուտբոլային աշխարհը սգում է 25-ամյա հարավաֆրիկացի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսի անժամանակ մահը։ Ֆուտբոլիստը, ով ընդամենը օրեր առաջ էր վերադարձել Աշխարհի առաջնությունից, կյանքից հեռացել է հուլիսի 11-ին։
«Բավի» թայֆունը հարվածել է Ճապոնիայի հարավային կղզիներին՝ իր հետ բերելով քամիներ և տեղատարափ անձրևներ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Ուիթքոֆի և Քուշների Ռուսաստան այցը մնում է օրակարգում, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
Հուլիսի 1-ին՝ «ՀՀ ԱԱԾ-ին ի՞նչ տեղ է հատկացրել Բաքուն անհայտ կորածներին առնչվող IDMS համակարգ ունենալու գործում, արդյո՞ք ռիսկեր կան ՀՀ քաղաքացիներին ուղղված առաջարկում» վերտառությամբ հոդվածում ահազանգել ենք կոնկրետ ռիսկերի մասին:
Այս տարվա հունիսին ռուսական զինված ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն 265 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 1 816-ը վիրավորվել է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստում այս տվյալներն է հրապարակել կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն:
Գերմանիան և Ֆրանսիան մտադիր են համատեղ նախաձեռնությամբ հանդես գալ Լիբանանումվստեղծված իրավիճակի կարգավորման համար։
UFC-ում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը և ղազախստանցի MMA մարտիկ Կուատ Խամիտովը հայացքների մենամարտ են անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք RAF Georgia մրցաշարի շրջանակում նախատեսված գոտեմարտից առաջ։
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններն ու ընթացակարգերը ներկայացնող խորհրդատվական տեսանյութ։
Ես ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը. գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ճապոնիայի տիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) հաջողությամբ իրականացրել է բազմակի օգտագործման հրթիռի նախատիպի առաջին փորձնական արձակումն ու վայրէջքը, հայտնում է «AFP»-ն։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին։
Ուշադրություն, հերթական զեղծարարությունը, այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։