Վաշինգտոնը պահանջում է, որ Թեհրանը հրապարակայնորեն ընդունի Հորմուզի նեղուցի լիարժեք բաց լինելը և պարտավորվի դադարեցնել առևտրային նավերի գնդակոծություններն ու հետապնդումները։ Այս մասին գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
Ուկրաինայի զինված ուժերը Տագանրոգի ծոցում հարձակվել են 4 նավերի վրա, ինչի հետևանքով մեկ նավաստի զոհվել է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարին։
#ՀԻՄԱ. ՕԼԻՄՊԱՎԱՆՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԱՑԵԼ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ. #ՈՒՂԻՂ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։
Հուլիսի 9-ին Վրաստանում բնակվող 15-ամյա ադրբեջանցի Ալի Մեհդիևը դանակահարվել է մայրենի լեզվով խոսելու համար:
#ՈՒՂԻՂ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ. #LIVE
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի խնդրել, սակայն հաստատել է հրադադարի համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով միջնորդների միջոցով շփումներ հաստատելու փաստը։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Եվրոպական հանձնաժողովը գործարկել է Copernicus տիեզերական մոնիթորինգի ծառայությունը՝ Ալմերիա նահանգում բռնկված լայնամասշտաբ անտառային հրդեհի դեմ պայքարում Իսպանիային աջակցելու համար: Դրա մասին հայտնել է ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լահբիբը:
Բահամյան կղզիներում Cessna 402 թեթևաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, փոխանցում է Associated Press-ը։
1,000 հրթիռն լիցքավորված է և ուղղված է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և հազարավոր այլ հրթիռներ անմիջապես կհարձակվեն, եթե Իրանի կառավարությունը գործի՝ իրականացնելով իր սպառնալիքը, որը հնչեցվել է աշխարհի տարբեր անկյուններում՝ սպանելու կամ սպանության փորձ կատարելու Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահին, այս դեպքում՝ ինձ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դեմ։ Այս մասին Sputnik Արմենիա-ն տեղեկացել է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Պորտուգալիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեսուսն ազգային թիմի ղեկին իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հավաքական հրավիրելու հարցին։ Պորտուգալացի մասնագետը հասկացրել է, որ լեգենդար ֆուտբոլիստի համար դռները բաց են։
Եվրոպայի մի քանի տարածաշրջաններում լայնածավալ անտառային հրդեհների ֆոնին Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել արտերկիր ուղևորություններ ծրագրող քաղաքացիներին գրանցվել Travellers Online հատուկ հարթակում։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ինտենսիվ է անվանել Կալինինգրադում ռուսական կողմի հետ խորհրդակցությունները, որոնք նվիրված են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հրատապ հարցերին:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367.5 դրամ:
Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8–րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում:
Նախընտրական և հետընտրական փուլերում այնքան մարդ են բռնել, որ միանգամից չենք էլ ֆիքսում, թե ում և երբ են կալանավորել։
Հուլիսի 11-ին` ժամը 04։34-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի առաջին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 3-ից։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 34-36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27…+29։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է կատարել իր վրա վերցրած պարտավորությունները, մինչդեռ ԱՄՆ-ն, նրա խոսքով, խախտում է փոխըմբռնման հուշագրի պայմանները։
Հորմուզի նեղուցում լարվածության սրման ֆոնին՝ Չինաստանը ժամանակավորապես դադարեցրել է հելիումի արտահանումը՝ ներքին պաշարները ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների՝ առաջին հերթին կիսահաղորդիչների արտադրության, արհեստական բանականության զարգացման և բժշկական սարքավորումների թողարկման համար պահպանելու նպատակով։
Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին կկառուցի առաջին ռազմական ավանը:
Աշխատանքները կսկսվեն տարեվերջին և կավարտվեն 2028 թվականի ամռանը, տեղական ERR պորտալին հայտնել է Պաշտպանական ներդրումների կենտրոնի ծրագրերի ղեկավար Անդո Վոոգման։ Նարվայում նախատեսվում է տեղակայել 1-ին հետևակային բրիգադի ստորաբաժանումը։
CNN-ը հրապարակել է արբանյակային բացառիկ լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ Իրանը սկսել է վերականգնել Պարչինի «Թալեգան-2» միջուկային օբյեկտը :
Աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը ծանրագույն պայքարում 2-1 հաշվով առավելության հասավ Բելգիայի ընտրանու նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ փոփոխվել են օտարերկրացիներին աշխատանքային կացության թույլտվության տրամադրման կարգը և պայմանները։
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտարարել է միջազգային տենդեր, որով Վրաստան-Հայաստան և Վրաստան-Ադրբեջան կապող մայրուղին պետք է փոխարինվի չորս գոտիով և թողունակության բարձր մակարդակով նոր ճանապարհով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 250 միլիոն եվրո (754 մլն լարի) և ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (EIB) վարկային միջոցներով։
F-35 կործանիչների համար վճարել ենք 5-6 տարի առաջ, դրանք անգարներում սպասում են, թե երբ ենք տանելու։ Հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ռուսաստանի բանակը «Գերան-4» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում գտնվող գազաբաշխիչ կայանին (ԳԲԿ №2)։