Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-13-ը՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Լեհաստանի խոշորագույն ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցությունը որոշել է Սեյմի քննարկմանը ներկայացնել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության դեմ բանաձևի նախագիծ։ Այս մասին հայտարարել է այդ կուսակցությունից վարչապետի թեկնածու Պրշեմիսլավ Չարնեկը:
Իսրայելական ինքնաթիռները հուլիսի 11-ին հարվածներ են հասցրել հարավային Լիբանանի մի քանի շրջանի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։
Բանկիր և գործարար Վասիլի Տոֆանը, որը բնակվում է Ուկրաինայում, կարող է դառնալ Մոլդովայի նոր վարչապետը։
Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Շախմատի տան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 46-ամյա Էդիկ Հ․-ի վարած «Hyundai» մակնիշի և 41-ամյա Սերգեյ Հ․-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Ռուսաստանի հետ սահմանին գտնվող էստոնական Նարվա քաղաքում սկսվել են ժամանակավոր ռազմական ավանի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Հաջորդ տարի նախատեսվում է քաղաքում տեղակայել Էստոնիայի պաշտպանության ուժերի ստորաբաժանում (մինչև 150 զինծառայողով), հաղորդում է ERR-ը։
Մենք երդվում ենք, որ վրեժ կլուծենք ձեր մաքուր արյան և այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին և խոստացել վրեժ լուծել իր հոր համար։
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ուիլյամ Փուլտեն հայտարարել է ամերիկյան հետախուզական համայնքի կառուցվածքի լայնամասշտաբ օպտիմալացման շարունակման մասին։ Նրա խոսքով՝ գերատեսչությունն ավելի արդյունավետ է դառնում ավելորդ և ոչ կենսական նշանակություն ունեցող հաստիքների կրճատման հաշվին։
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ կրկնակի երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը։ Այս մասին հայտնել է երկրի խորհրդարանի ղեկավար Խորխե Ռոդրիգեսը, հաղորդում է AFP գործակալությունը:
Ֆրանսիայում ընթացիկ ամառային սեզոնի սկզբից ի վեր անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 25 հազար հեկտար տարածք, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով Քաղաքացիական անվտանգության և ճգնաժամային իրավիճակների կառավարման ծառայությանը:
Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար ամերիկյան հրթիռներ արտադրելու թույլտվության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը քաղաքական հաղթանակ է եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար, սակայն արտադրության գործարկումը կարող է տևել առնվազն մեկ տարի. այսպիսի կարծիք ունեն պաշտպանական ոլորտի փորձագետները, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կկարողանա օգնել իր թիմին աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակչում։ Այս մասին հայտնում է ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը։
Առավոտյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոր՝ 93-ամյա Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Սպիտակ տանը նախատեսում են անվտանգության միջոցառումների ուժեղացման շրջանակում ամրացնել հյուսիսային կողմի մուտքի դուռը: Աշխատանքները կտևեն մի քանի օր, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Տղերքը ձորում են մարզվում. MMI մարտարվեստով արևի տակ չեն զբաղվում. բացեք, մարզվեն. Էրիկ Օհանյան
Վարձով ենք ապրում, բացե՛ք, աշխատենք, այսպես չի լինի. Օլիմպավանի մաքրուհի
Պարոն Սեդրակյան, պատասխանատուն ո՞վ է, ես չեմ կարող առանց մարզվել մրցումների գնալ. Էրիկ Օհանյան
Մարդիկ աշխարհ, Եվրոպա են մարզվում, հավաքների են. մարզիկներին ինչի՞ են պատժում. Օլիմպավանի տնօրեն
1700 տոննա տաք ջուրը նեխելու է, պոմպերն ավերվելու են, մի՛ փչացրեք էս եղածը. մարզիչ, համասեփականատեր
Անհատական վճարումներ ենք արել, աբոնեմենտներ ունենք, ո՞վ է դա փոխհատուցելու. ակցիայի մասնակից
Թեհրանից արևելք պայթյունները կապված են եղել պայթուցիկ նյութերի ոչնչացման հետ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Իմ բալիկն Օլիմպավանում լողի է գալիս. իմ երեխան քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի. ծնող
Երեկ՝ հուլիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում մարզի բնակիչ, 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևանում վրաերթի է ենթարկել հետիոտն 5–ամյա մի տղայի։
Օլիմպավանը շատ կարևոր է, բացեք, գոնե երեքշաբթի օրվանից պարապենք. բասկետբոլի U16 հավաքականի խաղացող
Մրցում ունենք, ուզում եմ 1-ին տեղը գրավեմ, թող Օլիմպավանը բացեն, տանը ժիմ, պռես անելը քիչ է. մարզիկ
Ժողովուրդ ջան, եթե երկուշաբթի չբացենք, չաշխատենք, ըստ այդմ կհասկանանք՝ ինչ անել. ակումբի տնօրեն
Բացեք ակումբը. դրսից հյուրեր ունենք, չենք կարողանում սպասարկել, ամոթ է. Մուլտի ուելնեսի աշխատակիցներ
Մարդ չի կարող այդքան ապերախտ լինել. ձեր անձնական վենդետտայի հետ հաճախորդներն ի՞նչ կապ ունեն. մարզիկ
Ծառուկյանը առաջիններից է եղել, որ օգնել է արցախցիներին. մենք մեր աշխատանքն ենք ուզում. տեղահանվածներ
Վարձ ու վարկ ենք տալիս, հիվանդ երեխա ունենք. պարոն Փաշինյան, հաճո՞ւյք եք ստանում սրանից. աշխատակից