Դատախազը, 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:
Հունիսի 6-ին՝ համապետական ընտրությունների օրը, երբ դեռ բոլոր ընտրատեղամասերում հաշվարկները չէին ավարտվել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ արդյունքները չէր ամփոփել, այսինքն՝ ամբողջ այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ էր, Նիկոլ Փաշինյանը հրատապ ասուլիս հրավիրեց կեսգիշերն անց, որի ժամանակ էլ ազդարարեց իր հաղթանակի մասին։ Նա նաև ասաց, որ միանձնյա Կառավարություն են ձևավորելու, քանի որ արժանացել են ընտրողների ձայների մեծամասնությանը։ Զուգահեռ, համացանցում ՔՊ-ականները միմյանց արդեն շնորհավորում էին՝ «մեծ հաղթանակի» առիթով։
Ղրղըզստանը դուրս է բերվել ԵՄ ավիացիոն «սև ցուցակից», – հաղորդում է AFP գործակալությունը։ Ղրղըզստանի նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ երկրում գրանցված ավիաընկերությունները «սև ցուցակից» դուրս բերելու մասին պաշտոնական Բիշքեկին տեղեկացրել են ԵՄ տրանսպորտային գերատեսչությունից՝ հատուկ նամակով։
Հակակոռուպցիոն դատարանը վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացել է խուզարկության մոտ 400 միջնորդություն, ինչպես նաև՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 160-ից ավել միջնորդություն։ Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ուղերձում նշված է.
27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվել է՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ-ն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն: Այս մասին փոխանցում է Ազատությունը:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդին ներկայացված բանաձևի նախագիծը, կարծես, նոր ագրեսիան արդարացնելու հերթական փորձն է: Այս մասին X-ում հայտարարել է ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցչությունը։
Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:
Հայաստանի և Մոլդովայի միջև առաջիկա դիմակայությունը կարող է լավ հնարավորություն դառնալ երկու թիմերի համար՝ բարելավելու տրամադրությունն ու ստուգելու սեփական հնարավորությունները մինչև աշնանային պաշտոնական հանդիպումները։
Այս անգամ ևս ընտրություն տեղի չունեցավ. տեղի ունեցավ քվեարկություն` այն էլ բազմաթիվ խախտումներով. Էդգար Ղազարյան
Մեր շենքի հետ կապված հարցը պետք է լուրջ քննարկման առարկա դառնա. ՄԻՊ
Իրանի զինված ուժերի երկու զինծառայող է զոհվել հունիսի 8-ին Իսրայելի բանակի կողմից Իսլամական Հանրապետությանը հասցրած հարվածների հետևանքով: Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:
Բախվելով հասարակական ցասման հետ՝ չխուսափել պատասխանատվությունից և չմեղադրել այլոց։ Ալբանական իշխանություններին նման կոչ է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են. «2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից՝
Արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Փաստաբան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արթուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Օսիպյանը բժշկական հետազոտությունից հրաժարվել էր՝ որպես բողոքի նշան։ Այս մասին փոխանցում է Հետքը:
Այս ընտրությունները իրոք շատ կարևոր նշանակություն ունեին Հայաստանի Հանրապետության՝ որպես ազգային պետության պահպանման համար։
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների կողմից Ստամբուլում ստորագրված համատեղ հռչակագրում ընդգծվել է քաղաքական, տնտեսական, մշակութային և առևտրային ոլորտներում համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման կարևորությունը։
ԵՄ-ն առաջին անգամ կարգելի Ռուսաստանի հետ ձկնաբուծական արտադրանքի, մասնավորապես՝ ձողաձկան առևտուրը: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ներկայացնելով նոր պատժամիջոցների նախագիծը, որը ԵՄ արտգործնախարարները կքննարկեն հունիսի 15-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իմ գործունեության շահառուն ՀՀ քաղաքացին է. ինձ համար խիստ վիրավորական է այս դատաիրավական կարգավիճակը. Էդգար Ղազարյան
Մերձավորարևելյան իրավիճակի պատճառով Հայաստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի: Այս մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար, գեներալ-գնդապետ Եվգենի Սիսոևը ԱՊՀ մասնակից երկրների իրավասու մարմինների գլխամասային ստորաբաժանումների ղեկավարների 19-րդ խորհրդակցության ժամանակ։
Այսօր՝ հունիսի 9-ին, «Մի կաթիլ մեղրի» պատմությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդական 14 շենքի բակում վիճաբանությսւն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա վիրավոր։
«Հայաստանում հնգամյակի գլխավոր ընտրարշավից շատ հարցերի պատասխաններ էին ակնկալում։
#ՀԻՄԱ. ՄԻՊ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆՆ ԱԺ-ՈՒՄ Է՝ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ. #ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանն այսօր դատական համակարգին «հանձնարարեց», որպեսզի այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։
Ասել եմ՝ Գյումրիում պետք է լինեն արտահերթ ընտրություններ. Նիկոլ Փաշինյան
Ակնհայտ է` սա իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է. գործում չկա տուժող, ապացույց, վկա…, մենակ ես կամ. Էդգար Ղազարյան
Պահանջում եմ՝ կաշառք տվողը կամ վերցնողը, պետք է բանտում լինի՝ Սանտա Բարբարա սերիալին վերջ տվեք. Նիկոլ Փաշինյան
Երգչուհի Սիրուշոն հայտնել է, որ իրենց ասել են, որ մինչև ամսի 11-ը Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում տուգանվելու են:
Քարոզարշավի ամբողջ ընթացքում, եւ բուն քվեարկության օրը իշխող ուժի կողմից բազմաթիվ խախտումներ արձանագրած՝ NEWS.am-ի լրագրող Նարեկ Խաչատրյանը ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։