Բաժիններ՝

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան տուգանել է «Չելսիին» և «Վեսթ Հեմ Յունայթեդին»

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Չելսի»-«Վեսթ Հեմ Յունայթեդ» (3:2) խաղի ժամանակ տեղի ունեցած կռվի վերաբերյալ։

«Ֆուտբոլի կարգավորման անկախ հանձնաժողովը տուգանել է «Չելսի» ֆուտբոլային ակումբին և «Վեսթ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին՝ 2026 թվականի հունվարի 31-ին, շաբաթ օրը, Պրեմիեր լիգայի խաղում տեղի ունեցած զանգվածային կռվի համար։

Լսումներից հետո հանձնաժողովըը տուգանել է «Չելսիին» և «Վեսթ Հեմ Յունայթեդին» համապատասխանաբար 325,000 և 300,000 ֆունտ ստեռլինգով»,- ասվում է Ֆուտբոլի ասոցիացիայի հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս