ՀԱ ԷԼ ԳՆՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻ ԴՈՒՌԸ. Ո՞Վ Է ՕԼԻԳԱՐԽԸ, ՁԵՐ ՄԵՋ ՓՆՏՐԵՔ. ՆԱԽԿԻՆ-ՆԵՐԿԱ ԱՆԵԼԸ ԽՓՎԱԾ ՖԻՇԿԱ Ա, ԷԴ ԼԱՊՇԱՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԷԼ ՉԵՆ ԱԶԴՈՒՄ. ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Աշխարհն այնպիսի վայրի արագությամբ է փոխվում, որ եթե վերացարկվենք հայաստանյան իրադարձություններից, գուցե ժամանակն այնքան էլ նախընտրական չթվա:
  • Վերջին շրջանում արևելաեվրոպական հատվածում ընտրություններն ընթանում են արևմտամետ ու ռուսամետ ուժերի միջև: Եվ այն, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, ոչինչ չի նշանակում: Եթե նա, ըստ վերլուծաբանների, ունենար այլ հենման կետ, այլ խոսույթ կունենար: Կարծում եմ՝ ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է ստանալ մի իրավիճակ, երբ միջազգային ուժերը հաշվի կնստեն ընդդիմության հետ: Իսկ քանի դեռ դա չկա, աշխարհի էլիտաները հաշվի են նստում իշխանության հետ:

Կարդացեք նաև

  • Ռուսական ուժի դեմոնիզացիա է գնում վերջին տարիներին մեր երկրում, և իշխանությունը կարողանում է դրանից լավագույնս օգտվել: Քանի դեռ ընդդիմադիր ուժերը բռունցք ցույց չեն տվել, այդ միահեծանությունը՝ Փաշինյանին աջակցության տեսքով, լինելու է:
  • Եթե նայենք մեր քաղաքական դաշտին, կտեսնենք՝ մեր շրջապատում ռուսախոս արևմտամետներ են ու հայախոս ռուսամետներ: Չգիտեմ ինչու՝ ռուսամետները պաշտպանվողի դերում են: Խնդիր չկա արևմտամետ ու ռուսամետ լինելու մեջ, եթե նրանք նախ և առաջ հայամետ չեն:
  • Մենք հաճախ ֆետիշացնում ենք արևմտամետությունը: 
  • Պետք է կարողանալ այնպիսի ճկուն քաղաքականություն վարել, որ մանրադրամ չդառնաս: Հայերը չեն կարող տրվել մի կենտրոնի միահեծան մեծությանը, որովհետև մենք Սփյուռք ունենք:
  • Այն իշխանությունը, որը ստանձնել է այս երկրի պատասխանատվությունը, բոլոր առումներով ինքն է պատասխանատու: Եվ պետք չի մեղավորներ փնտրել: Մեղավոր են նրանք, ովքեր պատասխանատվություն են ստանձնել այս երկրի իրավակարգի, տնտեսական զարգացման ու բնականոն կյանքի մյուս բոլոր բաղադրիչների համար: Եթե երկրում չկա օրենք ու կարգուկանոն, չկա դատական անկախ իշխանություն, ապա որևէ արտաքին անվտանգության, տնտեսության զարգացման մասին չի կարելի խոսել: Ամենակարևորը երկրի ներքին անվտանգությունն է: 
  • Եթե դու գիտես, որ քո ամեն գրառումից ու խոսքից պատժիչ մեքենան կախված է գլխիդ, իսկ դատարանները կարող են կալանավորել քեզ, բնական է, կաշկանդված ես լինում
  • Միջազգային արևմտյան կառույցները, այլ ոչ թե ռուսներն են փաստում, որ Հայաստանում կոռուպցիայի ընկալման մակարդակը հետընթաց է գրանցել:
  • Ամերիկյան միակ տրանսնացիոնալ ներկայությունը Հայաստանում «Որոտանի ՀԷԿ»-ն է, որի գործարքը եղել է նախկին իշխանությունների օրոք, մնացած ամեն ինչը ցանկությունների մակարդակում է:

  • Ավելի շատ Նիկոլ Փաշինյանն է ուզում, որ դրսի ուժերն իրեն պաշտպանեն, ու ամեն ինչ անում է իր գործողություններով, որ մոռացության տա մեր պատմական անցյալը, որ ստանա Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությունը:
  • Ադրբեջանն իր առջև տասնամյակներով դրված խնդիրը լուծել է, պարտված ազգից դարձել է հաղթող ազգ, հետ է բերել հողեր, ու այո՛, Արևմուտքում նրան դիտարկում են՝ որպես տարածաշրջանային առաջնորդ: Ալիևի ախորժակը երբեք չի փակվելու, և երբ մի խնդիր անարդար ձևով է լուծվում, խնդիրը հողի տակ թաղելով՝ հարցը չի լուծվում: Եթե մեզ մոտ պատմական արդարության զգացում չկա, գուցե մի սերունդ հետո, բայց այդ խնդիրը ծառս է լինելու:
  • Մեր էսօրվա վիճակի շահառուներն Ադրբեջանն ու Թուրքիան են: Հետևաբար՝ իրենց համար այս ստատուս-քվոն պահպանելն անհրաժեշտություն է: Սուրն ունի երկու սայր: Ֆիդանն ու Էրդողանն այստեղ հեղինակություն չունեն, պարզապես նրանք Նիկոլ Փաշինյանին տեսել են և՛ պատերազմի, և՛ բանակցությունների, և՛ իրենց հետ խորը համագործակցության պատրաստակամության մեջ: Իրենց ինչի՞ն է պետք, որ Հայաստանում լինեն նոր մարդիկ՝ նոր գաղափարներով, նոր կապերով ու խնդրի լուծման նոր հեռանկարներով: Այս առումով Նիկոլ Փաշինյանն իրենց համար գտածո է:
  • Հայաստանում վխտում են օտարերկրյա գործակալական ցանցերը, և այս երկրի անցուդարձից բոլորն են տեղյակ, հետևաբար՝ մտավախություն ունեն, որ այստեղ կարող է բան փոխվել:
  • Ո՞վ է հայը Կայա Կալասի, Շառլ Միշելի ու Ժոզեֆ Բորելի համար: Իրենց համար ոչ մի տարբերություն չկա՝ սա Հայաստա՞նն է, Մոլդովա՞ն, Ռումինիա՞ն, թե՞ Սլովակիան: Բայց այն, որ իշխանությունն իրենց խոսնակների միջոցով հասարակությանը պատրաստում է «Մոլդովա-2»-ի սցենարին, միանշանակ է, և ես չեմ բացառում, որ այստեղ այդ սցենարը կփորձեն կրկնել: 
  • Փաշինյանը ցանկացած արևմտյան այցից առաջ կամ հետո գնում է Պուտինի դուռը: Պետք լինի, էլի կգնա: Չգիտեմ՝ փակ դռների հետևում ինչ են խոսում: Իր համար ամենակարևոր գոյաբանական խնդիրն իշխանության վերարտադրությունն է, ուստի նա ամեն ինչի պատրաստ է՝ կախված նրանից, թե մեր հասարակությունն իրեն ինչ թույլ կտա անել:
  • Ես Վանաձորի քաղաքապետի ընտրություններում 1.5 անգամ ավել ձայներով ՔՊ-ին հաղթելու համար վճարել եմ 2 տարի 7 ամիս բանտում լինելով, Եկեղեցին որոշակի տրամադրություններ է արտահայտել, Եկեղեցու նկատմամբ այնպիսի արշավ սկսվեց, որ զարմացանք՝ ո՞նց կարող է Մայր եկեղեցու առաջնորդի նկատմամբ ունենալ նման արգահատելի վերաբերմունք: ՔՊ-ականներն ինչ ուզում, խոսում են, նույնը մենք չենք կարող անել, մենք պատասխանատվություն ենք կրում մեր խոսքի համար: 
  • Օլիգարխ ասելով՝ ո՞ւմ նկատի ունի: Ես օրինակ՝ չգիտեմ՝ էդ ո՞վ է այդ օլիգարխը: Գագիկ Ծառուկյանը մեծ սեփականատեր է, 20 տարուց ավելի քաղաքական դաշտում է: Սամվել Կարապետյանն օլիգարխ չէ, որովհետև նա ոչ միայն պաշտոն չի զբաղեցրել, այլև Սամվել Կարապետյանի տնտեսական կառույցը որևէ քաղաքական հենարանի արդյունքում կամ հովանավորությամբ չի ստեղծվել թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, ուստի էդ էլ հանեցինք: Օլիգարխն այն մարդն է, ով քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունի ու դա օգտագործում է իր բիզնեսն առաջ տանելու համար: Իրենց կողքը կանգնած լիքը օդիոզ դեմքեր կան. թող փնտրեն իրենց մեջ: Էդ լապշաներն էլ ժողովրդի վրա չեն ազդում: Ո՞նց կարող է մոտ 10 տարվա իշխանությունը մեկին ասել օլիգարխ ու նրա ենթադրյալ թալանից մի լումա հետ բերած չլինել:

  • ՔՊ-ականներ, էնպիսի աննախադեպ վատ բաներ, որ արել եք դուք, 35 տարվա մեջ ոչ ոք չի արել: Ամոթ է խոսել նախկին-ներկա տրամաբանության մեջ: Դրանք արդեն խփված ֆիշկաներ են, չի աշխատում: Մարդը լինում է կարող կամ անկարող, վատը կամ լավը, պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ:
  • Դեմոնիզացիան այն է, որ հասարակությանը տարբեր մեդիա, տնտեսական ու այլ ռեսուրսներով կեղծ ինֆորմացիաներ, կեղծ նյութեր տարածելով՝ բերել են այն վիճակին, որ հասարակությունն ասում է՝ ավելի լավ է՝ իշխանության ղեկին լինի սատանան կամ թուրքը, միայն թե՝ ոչ նախկին իշխանությունները:
  • Քանի դեռ իրենց մոտ «բաժանիր, որ տիրես», «հաց և տեսարաններ» մեխանիզմներն աշխատում են, նրանք շարունակելու են դրանով առաջնորդվել, երբ կլինի հակազդող ուժ, դա կդադարի:
  • Չի կարելի մեր անցած 35 տարիների պատմությունը հավասարեցնել զրոյի ու ասել՝ լավ բան եմ անում: Որևէ մեկը չի կարող փաստել, որ վերջին 8 տարում որևէ շոշափելի բան է արվել: Երբ ինքը կստեղծի կամ ցույց կտա մի այնպիսի բան, որը կունենա համազգային, ռեգիոնալ, գոյաբանական ու անվտանգային ինչ-որ բան, նոր կարող է խոսել արժեք ստեղծելու մասին ու իրեն իրավունք վերապահել խոսել այլոց արածներից:
  • Ադրբեջանը «մալադոյ» մուսուլմանական երկիր է՝ ի տարբերություն Թուրքիայի, որը խորը մահմեդական երկիր է, ու այնտեղ հասկանում են, որ Հայ Առաքելական եկեղեցին միայն հայաստանյան երևույթ չէ: Եվ Ավստրիայում տեղի ունեցած Եպիսկոպոսաց վերջին հավաքին Պոլսի պատրիարքարանի ներկայությունը նշանակում է՝ Թուրքիայի և արևմտյան երկրների իշխանությունները և էլիտաները գիտեն, որ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող լինել ոչ՛ ռուսական, ո՛չ արևմտյան, ո՛չ իրանական ագենտուրայի մաս: Հայ Առաքելական եկեղեցին պետականության սաղմեր պարունակող ինստիտուտ է: Հայ եկեղեցին կարող է անկել ու հառնել, իսկ իշխանությունները կորչում են հուր-հավիտյան: Եկեղեցուն հաղթել՝ նշանակում է հաղթել Աստծուն, ուստի այդ պատերազմները հողմերի դեմ պատերազմներ են: Մեկ-երկու եպիսկոպոսի կալանավորելով՝ հնարավոր չէ Եկեղեցուն հաղթել:
  • Վեհափառ Հայրապետի՝ իր կոչմանը հավատարիմ կեցվածքը խոսուն փաստ է այն բանի, որ նա չտրվեց որևէ սադրանքի, ու իր ծառայությունը շարունակում է իրականացնել աներեր: Էս ժամանակներն էլ կանցնեն, ու Վեհափառն այս ամենից ավելի ուժեղացած դուրս կգա:
  • Քանի որ Ալիևը հին կազինոյիստ է, իգրոման, նա շարունակ մեծացնում է այստեղ գալու պատրաստ ադրբեջանցիների թիվը: 300 000-ի հարցն այս իշխանության առաջ բարձրացնում է, որ սրանք հանկարծ արցախցիների վերադարձի իրավունքի հարցը չբարձրացնեն: Բայց չպետք է մոռանալ, որ միայն Բաքվում հայերը 250 000 են եղել: Ադրբեջանում հայատյացության դոզան չի պակասել, և որևէ հայ այնտեղ իրեն անվտանգ չի զգալու:

  • Ամեն ինչ կորցրած կողմը չի կարող մի թղթով խաղաղության հույս ունենալ, ուստի քանի դեռ հարցն արդարացի լուծում չի ստացել, այդ թուղթը զրոյական նշանակություն է ունենալու:
  • Հայ ժողովուրդը ո՛չ խաղալիք է, ո՛չ պլաստիլին, որ ինչ-որ մեկն իր փոխարեն որոշի Սահմանադրություն փոխել: 
  • Այսօր TRIPP-ը չկա, և ապրում ենք. վաղը կլինի, եթե մեր ժողովրդի ու պետության համար օգուտ է, թող լինի, կապրենք՝ կտեսնենք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս