«ԱՄՆ-ը շարունակում է լինել միակ պետությունը, որն ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին՝ տարբեր ՀԿ-ների միջոցով: Այսինքն, դե ֆակտո սա ճանաչման ինչ-որ փաստ է, որը կարող ենք օգտագործել: Հաջորդ հանգամանքն այն է, որ ԼՂ ներկայացուցչությունը գրանցված է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կողմից՝ որպես ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների ներկայացուցչություն»,- նշեց միջազգայնագետը: