Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարության խոսնակը, մասնակցելով Իսրայելի հարձակման հետևանքով Իրանի բարձրաստիճան զինվորականների և գիտնականների հուղարկավորության արարողությանը, նշել է, որ դրանցում մեծաթիվ մարդկանց մասնակցությունը ցույց է տալիս ազգային հպարտությունն ու համերաշխությունը։
Միաժամանակ, ավիաընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից դեպի Իրաք՝ Բաղդադ և հուլիսի 2-ից՝ Բասրա չվերթների վերսկսման մասին։
Մոսկվայի մերձակայքում՝ Պանովո գյուղի մոտակայքում,սպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել։
Հայաստանում ծավալվող դրամատիկ իրադարձությունները՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի դեմ, ինչպես նաև ֆեյսբուքյան հայհոյախոս գրառումները լայն արձագանք են գտել միջազգային մամուլում։ Հայաստանյան զարգացումներն ակտիվորեն լուսաբանում է թե՛ ռուսական, թե՛ արևմտյան մամուլը, քննարկում են վերլուծաբաններն ու ուղեղային կենտրոնները։
Հետագայում Իրանն ու Իսրայելը համաձայնել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հրադադարին, որը մինչ այժմ պահպանվում է։
«Ռոսատոմ»-ը, ինչպես տեղեկացնում է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը, Մերսին նահանգում իրականացնում է Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի՝ «Աքքույու»-ի շինարարությունը։ Կայանն ունենալու է չորս էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1200 ՄՎտ հզորությամբ։
Իրանը բացել է իր օդային տարածքը երկրի կենտրոնական և արևմտյան շրջանների որոշ հատվածներում ներքին և միջազգային չվերթերի համար
Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ սա Խոշթարիայի երկրորդ հացադուլն է. 2021 թվականի նոյեմբերին նա հացադուլ է հայտարարել դատապարտված Սաակաշվիլիի հետ համերաշխության ոգով, որը տևել է 17 օր։
Մոսկվան ակնկալում է շարունակել Թուրքիայի հետ երկարաժամկետ համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում և պատրաստ է նաև ընդլայնել այն։
Դուդան պարգևատրվել է «ուկրաինա-լեհական միջազգային համագործակցության ամրապնդման, Ուկրաինայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության գործում ցուցաբերած ակնառու անձնական ծառայությունների համար»։
Նիկոլ Փաշինյան, հուլիսի 5-ին չմոռանաս հրապարակել ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից 2019-ին քեզ առաջարկված Արցախյան կարգավորման տարբերակը, որը դու մերժեցիր` բերելով պատերազմ
«Իշխանությունն իր առջև խնդիր է դրել, որ կաթողիկոսը հրաժարական ներկայացնի, բայց այս խնդիրը չի լուծել ու չէր էլ կարող լուծել։ Նիկոլ Փաշինյանը որևէ ձևով չի կարող հասնել կաթողիկոսի հրաժարականին։ Նա կարող է կաթողիկոսին ձերբակալել, գրավել Վեհարանի շենքը, բայց կաթողիկոսին փոխել չի կարող։ Հիշեցնեմ, որ անգամ Պարսից օկուպացիայի տարիներին զորքը Վեհարան չէր մտել, սպասել էին, որպեսզի կաթողիկոսը դուրս գա։ Բայց փաստորեն ՀՀ իրավապահներն ավելի հեռուն գնացին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։
Նշենք, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում անցկացվել է Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություն, որի ընթացքում երկու մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ
Մոսկվայի մերձակայքում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր արգելք է դրել իր բառապաշարի վրա։ Նա այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Երկու թենիսիստներն էլ պատրաստվում են Ուիմբլդոնի մրցաշարին, որը կմեկնարկի երկուշաբթի՝ հունիսի 30-ին։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տներից մեկում այսօր տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նամակը՝ ուղղված ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասին՝ վերջինիս Հայաստան այցի նախօրեին։
50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ, «Կաիսա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Տիգրան Նալբանդյանը:
Հայ մարդը պետք է ապացուցի, որ հաշտ չէ Արցախի կորստի, Հայաստանի թրքացման ու Եկեղեցու վրա հարձակումների հետ։
Իրանի ժողովուրդը գիտի իր արժեքը, գնահատում է իր անկախությունը և երբեք թույլ չի տալիս որևէ մեկին որոշել իր ճակատագիրը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքերն է մեջբերել իրանական IRNA լրատվականը:
Վիզայի դիմումները քննելիս մենք դիտարկում ենք առկա բոլոր տեղեկությունները՝ բացահայտելու այն անձանց, որոնց մուտքը Միացյալ Նահանգներ չի կարող արտոնվել, այդ թվում՝ ԱՄՆ ազգային անվտանգության հետ կապված նկատառումներով։
Մենք «Զուլֆիկար» հրթիռի միջոցով որակյալ գործողություն ենք իրականացրել Բեյեր Շևայում թշնամական զգայուն թիրախի դեմ՝ հաջողությամբ հասնելով մեր նպատակին։
Մի քանի օր տևած փոխադարձ հրթիռային հարվածներից հետ Միացյալ Նահանգները հունիսի 22-ին ռմբակոծեց Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտները: Հունիսի 24-ին կողմերը հայտարարեցին հրադադարի հաստատման մասին։
«Բանկը միշտ աշխատել է ու շարունակում է հովանավորել սպորտը՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական։ Իսկ այս ակումբում միավորվում է՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական սպորտը։ Բոլորս էլ գիտենք, որ «Ուրարտու» ակումբը մանկապատանեկան դպրոցների առաջատարներից մեկն է. եթե չասեմ՝ առաջատարը, եթե չեմ սխալվում՝ 1500 երեխա է այցելում ֆուտբոլային դպրոց։ Մեր բանկի համար շատ կարևոր է նմանատիպ նախաձեռնություններին հնարավորինս աջակցելը»,- նշեց Մեսրոպ Հակոբյանը։
Աշխատավարձի բարձրացումը հնարավոր է եղել ապահովել բացառապես ընկերության սեփական ֆոնդերի միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ 2015 թ.-ից ի վեր այս ուղղությամբ ընկերությունը ծախսել է շուրջ 30 մլն ԱՄն դոլար՝ առանց սակագնի մեջ ներառելու:
Դու կարող ես տասնյակ պատգամավորների ու քեզ ենթակա հազարավոր պաշտոնյաների՝ ուժայիններից մինչև լրագրողներ, վերածել ուղեղներն անջատած խոսող ստրուկների ու փողի ասեղի վրա դրված վարձու քիլլերների,
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը ՀՀ գլխավոր դատախազության պահանջով հունիսի 26–ին ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է սկսել ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Կառլոս Պետրոսյանի հարազատների և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։