Բաժիններ՝

Հութիները հայտարարել են Իսրայելի հարավին հրթիռային հարված հասցնելու մասին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա ռազմաքաղաքական շարժումը (հութիներ) հայտարարել է Իսրայելի հարավում գտնվող Բեյեր Շևա քաղաքում թիրախի հրթիռակոծման մասին։

Դրա վերաբերյալ Telegram ալիքում հաղորդագրություն է տարածել հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Մենք «Զուլֆիկար» հրթիռի միջոցով որակյալ գործողություն ենք իրականացրել Բեյեր Շևայում թշնամական զգայուն թիրախի դեմ՝ հաջողությամբ հասնելով մեր նպատակին։

Կշարունակենք եղբայրական պաղեստինյան ժողովրդին աջակցելու մեր գործողությունները՝ մինչև նրա դեմ ագրեսիայի ավարտը և Գազայի շրջափակման վերացումը»,- նշել է Յահյա Սարիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30