«Նիկո՛լ, դու երկու բան փոխել չես կարող». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկո՛լ,

դու կարող ես բանտարկել քո բոլոր ընդդիմախոսներին ու քեզ դուչե զգալ,

դու կարող ես մինչև վերջ խորացնել ժողովրդի անտարբերությունը, անելանելիությունն ու բարոյազրկել հանրությունը՝ քո ու շրջապատիդ բարոյազուրկ կերպարների ու խոսույթի պարտադրմամբ,

դու կարող ես ստի ու մանիպուլյացիայի քո կայսրությամբ նեխած ճահիճ դարձնել մեր հանրային կյանքը, որ չվարկաբեկված կես մարդ չմնա, որ այդ ֆոնին դու մարդանման երևաս,

դու կարող ես տասնյակ պատգամավորների ու քեզ ենթակա հազարավոր պաշտոնյաների՝ ուժայիններից մինչև լրագրողներ, վերածել ուղեղներն անջատած խոսող ստրուկների ու փողի ասեղի վրա դրված վարձու քիլլերների,

դու կարող ես խաղալ «ընդդիմության» թույլ կողմերի հետ, ստվերային գործարքների գնալ քաղաքական բառիգների հետ՝ հազար հատ «ընտրություն» ու քաղաքական ընթացիկ պարտիա հաղթես,

դու կարող ես զոհել կամ խեղել ևս տասնյակ հազարների ճակատագիրը,

դու կարող ես մինչև վերջ մաշված խաղալիք լինել ստվերում գործող քո իշխանության իրական տերերի՝ օտար ծառայությունների ձեռքում, մինչև վերջ վաճառես ու կործանես Հայաստանը ու հոգիդ փառավորված զգալ,

դու կարող ես անգամ դեռ ինքդ քեզ գերազանցել դավաճանության, անբարոյականության ու սրիկայության գործում,

Բայց երկու բան փոխել չես կարող.

1.) դու հայոց պատմության մեջ դաջվելու ես որպես հայրենիքի անիծյալ դավաճան:

2.) դու չես կարող չեղարկել քեզ օգտագործողների մտադրությունը՝ ֆիզիկապես ազատվելու քեզանից, երբ կդառնաս քո գարշելի առաքելությունն ավարտած անպիտան գործիք՝ շնչող գլխացավանք ու վտանգավոր վկա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30