Ինչու է Փաշինյանը վետո դրել իր բառապաշարի վրա

Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր արգելք է դրել իր բառապաշարի վրա։ Նա այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

«Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա»,- գրել է նա։

Փաշինյանը խոստացել է հուլիսի 5-ին հայտնել, թե իր առաջարկն ինչ արձագանք է գտել հանրության և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։

Ուշագրավ է, սակայն այն, որ, ինչպես ՍպուտնիկԱրմնենիան է գրում՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն արգելափակել է եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի գրառումներից մեկը, և չի բացառվում` այդ փաստն է դրդել, որ Փաշինյանը նման որոշում կայացնի։

Ի դեպ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև Արամ Գևորգյանը՝ տարածելով հեռացված գրառման սքրին-շոթը։

 

Տեսանյութեր

Լրահոս