«Մի լսեք Նիկոլի խոսքը. նա քանդող է». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հայ մարդը պետք է ապացուցի, որ հաշտ չէ Արցախի կորստի, Հայաստանի թրքացման ու Եկեղեցու վրա հարձակումների հետ։

Մի լսեք Նիկոլի խոսքը։

Դրական բան մի սպասեք նրա «հուլիսյան թեզիսներից»։

Ամեն բան ակնհայտ է վաղուց, նա մեկ խնդիր ունի՝ վերջնականապես քանդել ՀՀ-ն ու մեր ազգային ինստիտուտները։

Նա «տրոյական ձիու» գործառույթ ունի։

Նա քանդող է։

Քանդող էր, երբ «լրագրող» էր։

Քանդող էր, երբ «պատգամավոր» էր։

Քանդող էր, երբ «գերագույն հրամանատար» էր։

Քանդեց բանակը, հանձնեց Արցախը, 5 հազար հայորդու կյանքի կորստի պատճառ դարձավ,այսօր էլ փորձում է քանդել հայի ինքնությունն ու Ազգային Եկեղեցին։

Նա թուրքական աշխարհի վառ ջատագով է դարձել։

Հայաստանի քաղաքացին մեկ բան պետք է անի` իր ակտիվ անհամաձայնությունը հայտնի մեր հայրենիքի թրքացման ու նիկոլացման դեմ։

Նիկոլիզմի դեմ պայքարը վաղուց դադարել է կուսակցական կամ քաղաքական պայքար լինելուց։

Սա արժեքային պայքար է Հայկի արժանավոր ժառանգ մնալու ու ոսոխ բելի վերածվելու միջև»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30