Մեր ընտրանու անդամ Իզաբելլա Յայլյանը (անձնական մարզիչ` Հրանտ Տոնոյան) պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 88 կգ, 90 կգ: Այս ձևում Յայլյանը 5-րդն էր: Հրում վարժությունում Իզաբելլան բարձրացրեց միայն 103 կգ: Հրում վարժությունում նա 8-րդն է: Երկամարտում մեր ծանրորդը գրանցեց 193 կգ և գրավեց 6-րդ տեղը:
ՌԴ պաշտոնյաները շարունակում են ՀՀ իշխանություններին զգուշացնել եվրաինտեգրման հետևանքների մասին: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ անհնար է միաժամանակ անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորումներ, դրանք, ըստ էության, տարբեր տնտեսական բլոկներ են:
ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները ո՛չ արդյունավետ, և ո՛չ էլ ընդունելի կլինեն Իրանի համար։Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են մայիսին կայանալիք հանդիպմանը քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որը, ի թիվս այլ բաների, կարող է ներառել նոր միջոցներ «ստվերային նավատորմի» դեմ։
Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այվում:
ԱԺ նախկին պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Ժողովրդավարություն և անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Թուրքիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումին, այնտեղ Հայաստանի հասցեին հնչած հայտարարություններին՝ արձանագրեց, որ Անթալիայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հերթական նվաստացումը։
Չինաստանի իշխանությունները պատրաստ են համակարգել գործողությունները Եվրամիության հետ և համատեղ պաշտպանել միջազգային առևտրի կանոնները՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքային ճնշման։
Ինչպես նշել է Բարոն, Ալժիրի այդ քայլն անպատասխան չի մնա։
Հանդիպմանը մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:
Ավտոմեքենան Գ. Կարապետյանը ավտոքարշակով տեղափոխել է անվտանգ վայր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:
Ադրբեջանցիները հիմնովին ոչնչացրել են Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը։ Տեղեկությունը հրապարակվել է «Ombudsman of Culture of the Armenian Highlands» ֆեյսբուքյան էջում։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր:Բացի այդ, համաձայնեցվել է նաեւ մոտ ապագայում Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայկական և ադրբեջանական կողմերը հերթական անգամ իրենց տեսակետներն են հայտնել, հայկական կողմի տեսակետը վաղուց հայտնի է։
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդն ԱԳ նախարարների այսօրվա նիստում, ի թիվս այլնի, կքննարկի Հայաստան-Ադրբերջան ընթացիկ զարգացումները, հայտնում է consilium.europa.eu-ն:
Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Լավ էլի, գնացեք Սյունիք հարցրեք, կրակո՞ւմ են, 1-2 հոգին են ասում. սյունեցի պատգամավոր
Ավելի վաղ Axios լրատվական գործակալությունը, հղում անելով երկու անանուն աղբյուրների, հայտնել էր, որ ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Հռոմում:
«Ստացվելու է, որ մեր տարածաշրջանում 5 երկրներ մտնելու են ռազմական բախման մեջ։ Ադրբեջանը փորձում էր ինչ-որ քայլեր ձեռնարկել ու Մեղրիի տարածքում որոշակի տարածքներ վերցնել, որի վերաբերյալ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հոգևոր առաջնորդը պարբերաբար բարձրաձայնել է, որ իրենց համար «կարմիր գիծ» է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Վերջին զորավարժությունները, որոնք տեղի ունեցան, դրա ապացույցն էին։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին՝ Regionmonitor.com-ին տված բացառիկ հարցազրույցում:
Ժամը 20:00-ին` տղամարդկանց 61 կգ քաշում Հայաստանը կներկայացնի Գառնիկ Չոլակյանը:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կմեկնի Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ կքննարկի ապրիլի 12-ին Օմանում ամերիկացիների հետ կայացած բանակցությունների արդյունքները:
Արցախցի երեխաների կտավներում ու երգերում՝ Մեծ Հայրենականի հերոսական էջերն են՝ յուրովի մեկնաբանությամբ: Տարիներով կերտած հաղթանակի հիշողությունը հատկապես նրանց համար՝ արժեքավոր է ու թանկ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է աճող հետաքրքրություն ապառիկ վարկերի նկատմամբ՝ հաճախորդներին առաջարկելով շահավետ պայմաններ երկրի տարածքում 1000-ից ավելի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերից գնումներ կատարելու համար: Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկի գործընկերների թիվը կրկնապատկվել է, իսկ հաճախորդների տվյալների վերլուծությունը հնարավորություն է տվել հարմարեցնել առաջարկները՝ ապահովելով առավելագույն շահավետություն։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության առնչությամբ անհանգստությանը
Ավելի ուշ՝ ապրիլի 9-ին, նա հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումը 75 երկրների համար, որոնք բանակցելու պատրաստակամություն են ցուցաբերել։ Այդ երկրների համար կգործեն ներմուծման մաքսատուրքեր10%-ի չափով:
Խաղաղության պայմանագիրը վերջապես պետք է ստորագրվի, և կամայականորեն ձերբակալվածներն ու բանտարկյալները պետք է ազատ արձակվեն
Ռուս-եգիպտական առաջին ռազմածովային «Բարեկամության կամուրջ» զորավարժությունը տեղի է ունեցել 2015 թվականին, Հյուսիսային նավատորմի ուժերն այս զորավարժություններին մասնակցել են առաջին անգամ։
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանն Ազատության հրապարակում հանդիպում էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը: