Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել 

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Բացի այդ, համաձայնեցվել է նաեւ մոտ ապագայում Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930