Նա զբաղեցնում է մեր հասարակությանն իր իսկ կողմից սարքած ճղճիմ և պառակտիչ ներհասարակական հակամարտություններով, ինչպիսիք են, օրինակ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների կուսակրոնության խախտման պատրվակով Վեհարանի դեմ նախապատրաստվող գրոհը կամ իր իշխանության դեմ իբր նախապատրաստվող «ահաբեկչական» դավադրությունների հետ կապված շինծու գործերը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ու համապարփակ համաձայնության հասնելը պետք է դառնան առաջնային խնդիրը:
«Հայաստանի ներքին ու արտաքին կյանքի վրա 2 ազդող հիմնական գործոն կա․ առաջինը՝ դրսի ճնշումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու հարցով, երկրորդը՝ նախընտրական քարոզարշավը, որը մեկնարկել է նույնիսկ անցյալ տարվա վերջից։ Մնացած գործոնները, այդ թվում՝ եկեղեցու վրա հարձակումները, պայմանավորված են այս 2 իրողությամբ»,- 168․am-ի հետ զրույցում այս պահին առկա քաղաքական իրավիճակին անդրադառնալով՝ նշեց քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանը։
Բնակելի շենքի 9-րդ հարկում սառը զենքի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Երեք միավորներից մեկը ծանր վիճակում է, երկուսը՝ միջին ծանրության:
Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Զվարթնոց օդանավակայանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ օդանավակայանի տարածքում քաղաքացու են առևանգել։
Ժամը 15:50-ի դրությամբ Երևանում +41 աստիճան է, գրել է Գագիկ Սուրենյանը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 2-օրյա այցով մեկնել է Պակիստան՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի պաշտոնական հրավերով։
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է իտալական ֆուտբոլային ենթակառուցվածքի վիճակը։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Թաիլանդում առնվազն վեց մարդ է մահացել հուլիսին երկրում «Վիֆա» փոթորկից հետո առաջացած ջրհեղեղներից և սողանքներից:
«Ինչ վերաբերում է Սյունիքի ճանապարհի բացման հետ կապված տնտեսական հնարավորություններին՝ էս մարդը ոչ միայն Հայաստանի նախագահը չէ, այլ նաև, տնտեսագետ լինելով՝ էլեմենտար գիտելիքներ չունի ու էլեմենտար պատկերացումներ չունի իրական հեռանկարների մասին»:
Սպասումներս, ցավոք, չիրականացան, որովհետև Քոչարյանը չի կարողանում հաղթահարել սեփական քաղաքական դերի գերագնահատման բարդույթը:
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, թե ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար:
Վահագն Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ նշելով, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են միմյանց ճանաչելու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերն ու փոխադարձ ըմբռնումն առավել ամրապնդելու համար։
Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Ինդոնեզիայի երկրաբանական գործակալությունը հրաբխի լանջերին հայտնաբերել է գազի ամպեր, լավա և ապարների կտորներ՝ ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը 01:03-ին, էպիկենտրոնը գտնվել է Թալոքան քաղաքից 94 կիլոմետր հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 114 կիլոմետր խորության վրա։
Ուկրաինայում զինկոմիսարիատ չներկայանալու համար կին բուժակների նկատմամբ հետախուզում կհայտարարվի։ Այս մասին «Կիև 24» հեռուստաալիքի եթերում ասել է ուկրաինացի փաստաբան Եկատերինա Անիշչենկոն:
Համաշխարհային ճանաչում վայելող փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգին միայն արտերկրից 15 հազար երկրպագու կմասնակցի:
Այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում տեղի են ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված գործերով կեղծ դատավարական նիստերը։
Գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը: Նախարարությունը Եկեղեցուն շենք-շինություններ և հողատարածք էր նվիրել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ մտադիր է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի իր սահմանած ժամկետներում:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ:
Արմենը 15 ամիս բանտում էր, շուրջ 11 ամիս էլ տնային կալանքի ռեժիմում` բազմաթիվ սահմանափակումներով, այդ թվում` քաղաքական գործունեության:
Թուրքիայում այսօր Թուրքիա-Սիրիա գազատարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունն է: Գազատարի գործարկումից հետո նախատեսվում է ադրբեջանական գազի արտահանում Սիրիա Թուրքիայի տարածքով։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է:
Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում արդեն Հայաստանում է։
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ:
Աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը հաղթել է Էր-Ռիադում (Սաուդյան Արաբիա) կայացած Esports World Cup շախմատի մրցաշարում։
Երեկ Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը: