Կայացավ սույն թվականի հունիսի 27-29-ը Մոսկվայում տեղի ունեցած TOON EXPO Մոսկվա 2025-ի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում կազմակերպիչները՝ Big Projects ընկերության ներկայացուցիչները, գործընկերներին ներկայացրեցին ցուցահանդեսի արդյունքները, ամփոփիչ տվյալները և անդրադարձան այցելուների վարքային դինամիկային ու համագործակցության նոր հնարավորություններին։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ դեսպանների մի մասը ներկայացնում է Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը, եթե անգամ դա անհանգստություն առաջացնի հյուրընկալող երկրում, իսկ մյուս տեսակի դեսպանները փորձում են դուր գալ, հատկապես՝ ավտորիտար երկրների ղեկավարներին՝ կարծելով, թե եթե տվյալ երկրի նախագահը գոհ է իրենցից, ուրեմն իրենք լավ դեսպան են։
«Ժամանակի ընթացքում Ադրբեջանն այնտեղ ենթակառուցվածքներ կստեղծի, խողովակաշարեր կանցկացնի, հազար ու մի բան կանի, որի արդյունքում մենք կկորցնենք մեր հայրենիքի մի հատվածը։ Իսկ դրա կորստով կորցնում ենք Հայաստանը»:
ՀՀ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում անդրադարձավ բանակի հրամանատարության հեղինակազրկման հարցին և նշեց՝ հենց դա բերեց մարտունակության անկման և պատերազմում ցավալի պարտության։
Նիկոլ Փաշինյանը միջանցքի խոստումը տվել է: Սա ոչ թե զիջման վտանգ է, այլ արդեն խոստում, և ես դրանում կասկած չունեմ,-այս մասին «5–րդ ալիքին» տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցն արդեն քննարկման սեղանին է դրված։ Այս մասին «5–րդ ալիքին» տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 93 միլիոն դրամ կհատկացվի ԿԳՄՍ նախարարությանը՝ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք հանդիսացող ձեռագիրը գնելու և Մատենադարան տեղափոխելու համար:
Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է նոյեմբերի 9-ի 9-րդ կետի կատարումը, սկսել է մեկնաբանել, որ մենք այլ կերպ ենք հասկանում,-այս մասին 5-րդ ալիքի հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ շարունակելով.
Իմ եղբայրը բարի էր, անկեղծ, լուսավոր, ֆիզիկապես ուժեղ։ Երազում էր բուժել մարդկանց, ցանկանում էր ատամնաբույժ դառնալ։ Սովորում էր, ապագայի ծրագրեր ուներ, ապրում էր բաց սրտով ու այն բարությամբ, որն այսօր հազվադեպ է հանդիպում։
Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։
«ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության պայմաններ»,- այս մասին rg.ru-ում հրապարակված «Հելսինկյան ակտի կես դարը. Ակնկալիքներ, իրականություն, հեռանկարներ» վերտառությամբ իր հոդվածում գրում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Սահմանադրական դատարանի որոշման առանձին կամ հատվածային պատճառաբանություններ չեմ մեջբերում կամ արժևորում. պատճառաբանական մասի դատողություններն անխտիր ուղենիշային են, թիրախային և արժեքավոր (տես ստորև հղումը)։
Իմ հայրական գյուղի բնակչությունը մոտ 2500 մարդ է, ասել է թե` մեր գյուղը ջեյլոյի համերգի վրա կծախսի մոտ 5000 դոլար, գործնականում ոչ ոք համերգը չի լսի, իսկ նրանց մեծ մասը նույնիսկ չգիտի, որ նման արտիստ կա: Մինչդեռ այդ գումարը գյուղի միջին ընտանիքի տարեկան եկամուտն է:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Սյունիքի շուրջ խտացած մտահոգություններին, մասնավորապես՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի այն հայտարարությանը, թե Սյունիքի դարպասները պետք է բացել, այսպես կոչված, միջանցքի շուրջ միջազգային եռուզեռին, Թուրքիայի և Ադրբեջանի՝ այդ թեմայով ակտիվությանը, և այլն։
Առավել բարձր մաքսատուրքերի ենթակա երկրների թվում են Սիրիան (41%), Մյանման (40%), Լաոսը (40%), Շվեյցարիան (39%), Սերբիան (35%), Իրաքը (35%), Ալժիրը (30%) և Բոսնիա-Հերցեգովինան (30%): ԱՊՀ երկրներից մաքսային առավել ուժեղ ազդեցության գոտում են Ղազախստանը և Մոլդովան՝ 25-ական տոկոս:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Վթարի հետևանքով վարորդ Մեխակ Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
«ԱԱԾ-ն և՛ Վահագն Խաչատուրյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի հետևից պետք է գնա. նրանք արդեն կալանավորված պետք է լինեին։ Սյունիքում արած Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական հայտարարություն է, որը նաև Սահմանադրական կարգի տապալման մասին է։ Վահագն Խաչատուրյանը դարձել Ադրբեջանի դեսպանը՝ Հայաստանում»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական հարցի բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Կամ երկրիդ ճանաչելիություն ես բարձրացնելու։ Կամ սկսում ես համերգների (խիստ պլանավորած) շարք, ու մի քանի տարի նենց դեմքեր ես բերելու, որ ՀՆԱն ա աճելու մի քանի տոկոսով (ասեմ ձեզ, տենց լինում ա, կատակ չեմ անում): Բայց տվյալ դեպքում տեսե՞լ եք ինչ-որ հաշվարկ, կանխատեսում։ Ու, հետո էլ լավ կլինի իմանալ, թե ինչ եղավ։ Հիմա, դեռ որ, ԱԲ-ին հարցրեցի Լոպեզի հոնորարների մասին։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Դուգլասի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։
Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։
Չարենցավանցի տղամարդը ձերբակալվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակը կփակվի սեպտեմբերի սկզբին, հայտնել է հանրապետությունում կոմիտեի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոիչը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Թուրքիան՝ իր պաշտոնական հայտարարություններով, Զանգեզուրի հարցն այսուհետ չի դիտարկում՝ որպես զուտ Ադրբեջանի հետ համակողմանի համագործակցության բաղադրիչ։ Այն վերածվում է Թուրքիայի ազգային անվտանգության հարցի, ինչը դիվանագիտական լեզվով նշանակում է՝ միջանցքի թեման դուրս է եկել երկկողմ օրակարգից և տեղափոխվել է ռազմավարական առաջնահերթությունների մակարդակ»։
«Wizz Air» ավիաընկերությունը ՀՀ–ից Ֆրանսիա նոր չվերթ կգործարկի։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։
Դեպքը կատարվել է կնոջ մոր տանը։ Նշվում է, որ վաղ առավոտյան Ջոշքուն Սոյլեմեզը մտել է տուն ու կրակել 33-ամյա կնոջ՝ Նազլի Սոյլեմեզի, 7-ամյա որդու՝ Յաղիզ Սոյլեմեզի և 2-ամյա դստեր՝ Դուրու Սոյլեմեզի գլխին, երբ նրանք քնած են եղել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համամիտ է Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում խոսելու վերաբերյալ ուկրաինացի բանագնացի կարծիքին, որը վերջինս հնչեցրել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: