Գործարկվում է Թուրքիա-Սիրիա գազատարը

Թուրքիայում այսօր Թուրքիա-Սիրիա գազատարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունն է: Գազատարի գործարկումից հետո նախատեսվում է ադրբեջանական գազի արտահանում Սիրիա Թուրքիայի տարածքով։

Միջոցառմանը մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ երեք երկրներից:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Սիրիայի կառավարության միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Ըստ այդ հուշագրի՝ նախատեսվում է 2025-ի օգոստոսի 1-ից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով մատակարարել Սիրիա։ Նշվում էր, որ սկզբնական շրջանում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին` էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Աղբյուրի նշմամբ՝ թուրքական կողմից խողովակաշարը երկարացվել է Քիլիս քաղաքից մինչև սիրիական սահման, իսկ սիրիական կողմից գազատարի տեխնիկական միացումներն ավարտվել են: Վերջնական փորձարկումներ և ստուգումներ են անցկացվում՝ օգոստոսի 1-ից գազամատակարարումը սկսելու համար։

Բացի այդ նշվում է, որ Ադրբեջանը 400-ից մինչև 600 մլն դոլարի նախնական ներդրմամբ տեխնիկական աջակցություն կցուցաբերի Սիրիայի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար։

Տեսանյութեր

Լրահոս