Բաժիններ՝

Աֆղանստանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանի հյուսիս-արևելքում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել գիշերը՝ ցնցելով Թախար նահանգի որոշ հատվածներ և հարակից շրջաններ: Այս մասին հայտնել է աֆղանական Khaama Press լրատվական գործակալությունը։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը 01:03-ին, էպիկենտրոնը գտնվել է Թալոքան քաղաքից 94 կիլոմետր հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 114 կիլոմետր խորության վրա։

Մի քանի շրջանների, այդ թվում՝ Ֆարխարի բնակիչները հայտնել են, որ զգացել են ցնցումները: Նախնական գնահատականները համաձայն՝ ցնցումը թույլ է եղել, զգալի վնասներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031