Բաժիններ՝

Ինդոնեզիայի արևելքում գտնվող Լևոտոբի հրաբուխը կրկին ժայթքել է

Ինդոնեզիայի Ֆլորես կղզում գտնվող Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը երկրորդ օրն անընդմեջ շարունակում է ժայթքել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ըստ աղբյուրի՝ նախօրեին երեկոյան տեղի է ունեցել առաջին ժայթքումը և գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը բարձրացել է մինչև 10 կմ: Հինգ ժամ անց հաջորդել է երկրորդ ժայթքումը, այս անգամ մոխիրը և հրաբխային ծագման նյութերը հասել են 18 կմ բարձրության:

Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Ինդոնեզիայի երկրաբանական գործակալությունը հրաբխի լանջերին հայտնաբերել է գազի ամպեր, լավա և ապարների կտորներ՝ ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա:

Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս