
Պետք է հասնել Գազայում ռազմական գործողությունների ամբողջական ավարտին. Սթիվ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ու համապարփակ համաձայնության հասնելը պետք է դառնան առաջնային խնդիրը:
Ինչպես հաղորդում է The Times of Israel-ը, Ուիթքոֆը նման հայտարարությամբ հանդես է եկել օգոստոսի 2-ին պատանդների հարազատների հետ հանդիպման ընթացքում։
«Ծրագիրն այն է, որ վերջ դնենք պատերազմին, այլ ոչ թե ուժեղացնենք այն»,-ընդգծել է ԱՄՆ նախագահի բանագնացը՝ հավելելով, որ ժամանակավոր համաձայնագրերի փոխարեն անհրաժեշտ է իրական խաղաղության հասնել՝ մարտերը դադարեցնելով և բոլոր պատանդներին վերադարձնելով։